28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու են շատացել ավիավթարները. փորձագետը գիտի պատճատը

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի  վատթար վիճակի մասին լուրերն, ըստ Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ,  «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանի՝   չեն համապատասխանում իրականությանը կամ ուռճացված են:  Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Սուտ է, երբ ասում են, թե կլոր  շենքը թուլացել է: Ես  շենքի գծագիրը վերցրել, գնացել եմ Մոսկվա, որտեղ ասել են, թե երկու-երեք անգամ նորմաներից ամուր ենք նախատեսել շենքը», – ասաց բանախոսը:

««Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը մեզ համար շատ կարևոր է, այնտեղ այնպիսի գաղափարներ են հաշվի առնվել, որոնք այս նոր շենքում պարզապես հաշվի չեն առնվում, այդուհանդերձ, չեմ ժխտում, որ այդ շենքը չի համապատասխանում միջազգային օդանավակայանների պահանջներին»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում  տեղի ունեցող ավիավթարներին՝ Ադաբաշյանը շեշտեց, որ խորհրդային ժամանակներում արտադրված ինքնաթիռների մեջ կան տեխնոլոգիաներ, որոնք, զարմանալիորեն, ավելի լավն են, քան այսօրվա  տեխնոլոգիաները: Բանախոսը շեշտեց, որ  այսօր բազմաթիվ գործոններ կախված են ավտոմատ համակարգերից, իսկ ավտոմատը, բնականաբար, միշտ զիջում է մարդու ուղեղին:

Մանրամասները՝ տեսանյութում 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ