25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի վերջո, ինչ է ռեյտինգային ընտրությունը /վիդեո/

Մարտի 21-ին ԸՕ նախագծի շուրջ խորհրդարանական լսումներին մասնակցում էին նաև  հասարակական կազմակերպություններն ու  ու լրագրողական համայնքի ներկայացուցիչները: ԱԺ-ում  վերջիններս  ներկայացրին  իրենց դիտարկումները: Henaran.am-ի հետ զրույցում «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը շեշտեց, որ նոր ԸՕ-ում կան խնդիրներ, որոնք պետք է քննարկել ու  ճիշտ լուծումներր տալ դրանց:

‹‹Հիմնական խնդիրը ընտրացուցակների հետ կապված պրոբլեմն է ու դրանց հրապարակայնացման հարցը: Բազմակի քվեարկություններից խուսափելու  համար ցուցակները պետք է հրապարակվեն: Բացի բայդ՝ կան մարդիկ, ովքեր գրանցված են այստեղ, բայց փաստացի բնակվում են արտերկրում››, – նշեց Վարուժան Հոկտանյանը:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրություններին՝ Վարուժան Հոկտանյանը շեշտեց.

‹‹Այս ռեյտինգային ընտրությունը փաստացի նշանակում է մեծամասնական ընտրակարգի վերադարձ՝ ավելի վատ տարբերակով››:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ  ընտրություններից հետո  բողոքարկման ժամկետները ևս, ցանկալի է, որ վերանայվեն:

Մանրամասները՝  տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ