14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Հայազն» ջոկատը Արցախում կմնա /վիդեո/

«Բանակը Հայաստանի ամենավստահելի կառույցն է և համախմբումը բանակի կողքին կանխատեսելի էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, ով ապրիլի 2-ից  գտնվում ԼՂՀ-ում: Մկրտչյանի խոսքով՝ «Հայազն» ջոկատի տղաները հերթափոխով լինում են դիրքերում, ինչպես նաև պարենամթերքի տեղափոխման և այլ հրատապ խնդիրների կարգավորմանը աջակցում: Արմեն Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենք կմնան Արցախում մինչև խնդրի հստակ […]

Տեր-Պետրոսյանը շարժվում է Արցախ

Մինչ Արցախում դժգոհությունը կուլիսայինից տեղափոխվում է հանրային մակարդակ, թե ինչու ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին մամուլում տեղեկացրել է, թե նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսակապի մեջ է, մինչդեռ այստեղ սպասում էին իրենց նախագահներին, նաեւ Արկադի Ղուկասյանին,  մամուլում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում հանդիպում է կայանալու Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ […]

«Չպետք է լիներ հանդիպում երկուսի միջև»/վիդեո/

«Երբ  նայում ես Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը, որպես երկու անձի հանդիպում  և հետո կարդում ես Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նկատվում է, որ էժան բամբասանքի նմանվող հարցազրույց էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Henaran.am-ի հարցին ասաց Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Եթե կար խնդիր հանդիպման, ապա այդ հանդիպումը պետք է լիներ ոչ թե այդ երկուսի, […]

Մարդասպանություն կլինի. Գառնիում լարված իրավիճակ է

Գառնի գյուղի բնակիչներն այսօր փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: «Ոստիկանության ներկայացուցիչները քիչ առաջ հորդորեցին մեզ բացել երթևեկությունը, ենք էլ ստիպված եղանք բացել ճանապարհը: Բայց, այդպես չենք թողնելու, հաստատ իմացեք մարդասպանություն կլինի, բայց մենք Քաղցրաշեն և Նարեկ գյուղերին ոռոգման ջուր չենք տա>,-ասաց գյուղացիներից Կարենը: Գյուղացիները պահանջում են, որ Գառնի այցելի […]

«Մեզ կոնֆետ ու բլիթներ պետք չեն. մեզ հարկավոր են «ночное видение», «тепловизор» սարքեր»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Հախվերդյանն ասաց՝ այստեղից դեպի ճակատ պետք չէ քաղցրավենիք ուղարկել. հարկավոր է զինվորներին անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովել: Ասուլիսի ընթացքում Հախվերդյանին զանգահարեց վերջինիս ընկերը՝ ազատամարտիկ Վարդան Գեւորգյանը: «Մեզ կոնֆետ ու բլիթներ պետք չեն:  Մեզ հարկավոր են «ночное видение»,  «тепловизор» սարքեր, որ գիշերը թշնամուն տեսնել ու չեզոքացնել կարողանանք: Այստեղ տղաներն ասում են՝ թշնամին 2500 զոհ […]

Մոսկվան մտադիր է խաղաղապահներ բերել ԼՂՀ. 6 փաստ

Վերջին շաբաթվա տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնցից ամենակարևորը երևի այս պահին այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Քանի դեռ ոմանք փորձում են պնդել, որ վերջին օրերի լարվածությունը հնարավոր էր առանց Ռուսաստանի թողտվության, և Բաքուն ինքնուրույն էր հարձակվել Արցախի վրա, վերջին մի քանի տարիների իրադարձություններն այլ բան են վկայում: Մասնավորապես ռուս-ադրբեջանական […]

Սեփական աչքերով տեսավ. լատվիացի պատգամավորը ադրբեջանցիների «սև ցուցակում» /վիդեո/

Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար, Լատվիայի խորհրդարանի պատգամավոր  Սերգեյ Պոտապկինը նպատակ ուներ Արցախում գտնել ճշմարտության բանալին: «Եկել եմ ամեն բան սեփական աչքերով տեսնլու համար, քանի որ մենք իրավունք չունենք մամուլի և ինտեռնետի տրամադրած տեղեկություններով առաջնորդվելու»,-Ստեփանակերտում իր տպավորություններով կիսվեց  պատգամավորը: Պոտոպկինը բառ առ բառ հիշում է իրենց տարածաշրջանում հայ եկեղեցու միակ հոգևորական հայր Խոսրովի նամակի տողերը: Նշենք, […]

Պարոն Օհանյան, դիմում եմ Ձեզ. օրենքն արդյոք չի՞ արգելում ընտանիքի միակ զավակին տանել առաջին գիծ

Երեկ այցելել եմ Էրեբունի հիվանդանոց, որտեղ 7 վիրավոր զինվոր է բուժվում: Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Թեև բժիշկները չափազանց հոգատար են ու ոչինչ չեն խնայում զինվորների բուժման համար, սակայն արհավիրքի միջով անցած ու մազով մահվանից փրկված այս հերոսների ծնողներն ու բարեկամները օրերով անմխիթար կուչ են գալիս հիվանդանոցի միջանցքներում` սպասելով լավ լուրի: Նրանք կարոտ են […]

Երիտասարդները բաց նամակ են հղել ԼՂՀ և ՀՀ նախագահներին

Մի խումբ երիտասարդներ ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին օրերին ստեղծված աննախադեպ լարված իրավիճակով մտահոգված, այսօր բաց նամակ են հղել ՀՀ և ԼՂՀ նախագահներին: Նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մեծարգո Նախագահներ, Հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված աննախադեպ լարված իրավիճակը՝ երբ առկա է հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ լրջագույն սպառնալիք, մենք՝ մի […]

Վիրավորներից՝ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ հոսպիտալում բուժում ստացող 39 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը՝ կայուն ծանր: «Վիրավորներից մեկի ողնաշարում բեկոր կա, նրա վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է: Երբ վիճակը կայունանա, նրան կվիրահատեն, բեկորը կհեռացվի»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կոմայից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի