07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Որքանո՞վ են պատրաստ ռազմապաստարանները

«Անհապաղ պետք է վերականգնել նաև Երևանի ռազմապաստարանները.անհապաղ կազմել քարտեզ և թաղ առ թաղ, շենք առ շենք ցույց տալ, թե որտեղ պետք է պատսպարվի յուրաքանչյուրը վերահաս վտանգի դեպքում: Հասկացանք, որ ռազմապաստարանները ծախել՝ դուքանների, բարերի և վիվառոների եք վերածել, գոնե հիմա սթափվեք. մեր ժամանակը սպառվեց»:

Լրագրող Վարդ Սիմոնյանի այս գրառումից անմիջապես հետո Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակել է Վարդ Սիմոնյանի ահազանգը հասցեագրվեց Երևանի քաղաքապետին, որտեղ մասնավորապես նշված է.

«Ապրիլյան պատերազմը ստիպում է քաղաքային իշխանություններին ավելի լայնախոհ ու կազմակերպված լինել: Մասնավորապես, երևանցիները սոցցանցերում իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, Աստված ո՛չ անի, թե Երևանի ռազմապաստարանները, որքանո՞վ են պատրաստ արհավիրքի ժամանակ պատսպարելու երևանցիներին: Արդյո՞ք այս ուղղությամբ արվում են որոշակի քայլեր:

Կարծում եմ լրագրող Վարդ Սիմոնյանի տարածած սույն հաղորդագրությունը շատ տեղին խնդիր է բարձրացնում: Ակնկալում եմ հուսադրող պատասխան»,- իր գրառումը եզրափակել է Ա. Բախշյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ