18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները նպատակ ունեն /ֆոտո/

Սույն թվականի, ապրիլի 1-ի երեկոյան ծավալված պատերազմական իրավիճակի, առաջին իսկ ժամերից, հրամանատարներ Ջերմուկցի Համոյի և Մասիսցի Սայադի նախաձեռնությամբ, իր ձևավորումը սկսած, «Հայդուկ» կամավորականների ջոկատի առաաջնային նպատակներից մեկը` ժամանակի պահանջներին համապատասխանող մարտիկների խումբ ստեղծելն է, որը հարկ եղած դեպքում, կարող է միանալ երկրի անվտանգության ապահովվման գործին և դա անել ոչ թե պարտիզանական կռիվների մակարդակով, այլ որպես […]

Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը  նոր գրառում է կատարել  իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով զոհված հայ քաջորդիների մասին Փարոս հիմնադրամի հոդվածը և  կոչ է արել աջակցել նրանց  ընտանիքներին: «Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այս հիանալի կազմակերպությանը՝ Փարոս հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր […]

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Ապրիլի 8-ից քաղաքացիների հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում են հետևյալ շուրջօրյա հեռախոսահամարները. – զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար՝  010 29-46-45, – զինանձնակազմի հետ կապված հարցերի պարզաբանումների համար՝ 010 29-44-25, 010 29-45-57, – զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների հետ կապված հարցերի պարզաբանումների համար՝ 010-20-64-59, – զինվորական իրավախախտումների հետ կապված հարցերի համար […]

‹‹Ինադ անելը›› չի աշխատում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ: Այդուհանդերձ, նախագահն ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել, և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henarana.am-ի հետ […]

Ջավախահայերը արձագանքեցին. անանուն բարեգործության գինը

Բարեգործությունը աստվածահաճո գործ է, երբ անանուն է և հայտնի է միայն բարեգործին ու Աստծուն: Յոթը ջավախահայեր արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միավորման համանախագահ Տաճատ Վարդապետյանի կոչին շտապել են իրենց լուման ներդնելու զոհված զինծառայողների ընտանիքների հոգսը փոքր-ինչ թեթևացնելու գործին: «Հարուստ մարդիկ չեն: Տարիներով տանջվել գումար են հավաքել նեղ օրվա համար, բայց այս պահին նվիրում […]

Նազենի Հովհաննիսյանը՝ Ղարաբաղում կռվող դիպուկահարուհի․ հերթական մառազմը /ֆոտո/

Հայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին ադրբեջանցիները ներկայացրել են իբրեւ Ղարաբաղում կռվող դիպուկահարուհի։ Նազենի Հովհաննիսյանը հարցազրույց է տվել իտալական լրատվամիջոցներին, ադրբեջանական  BAKU.WS-ն էլ գրել է, թե իտալական լրատվամիջոցների նկարահանած կադրերից երեւում է, որ Հայաստանում աղջիկներն էլ են բանակում ծառայում։ «Անգամ հարցազրույց տվող կին-դիպուկահարուհին է խոստովանել, որ ինքը վարձկան է»,- գրում է կայքը։

Ինչպես իրենց պահեցին Իրանն ու Վրաստանը

«Տարածաշրջանում միակ պետությունը Թուրքիան է, որ փորձում է ամեն կերպ լարվածություն ստեղծել»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց միջազգայնագետ  Ցոլակ Ակոպյանը: Խոսելով Հայաստանի հյուսիսային եւ հարավային հարեւաններից` մեր զրուցակիցը նկատեց, որ Վրաստանն ու Իրանը վերջին իրադարձություննեերի ֆոնին գործել են հավասարակշռված, որպեսզի էլ ավելի չլարվի իրավիճակը տարածաշրջանում: Մանրամասը՝ տեսանյութում

Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը

ՌԴ վարչպետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փաստաթղթեր են ստորագրվել։ Նա նշել է, որ քննարկվել է ՀՀ բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվել է համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ։ ՌԴ վարչապետ Մեդվեդևն էլ նշել է, որ գազի սակագնի նվազեցումը […]

Հրամանատարն արտասվեց /վիդեո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի՝ զոհված հրամանատար  Արթուր Ուդումյանի անունը կրող  դպրոցի տնօրեն Վազգեն  Զարգարյանը Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դասերից հետո ինքը ևս բարձրանում է դիրքեր և կանգնում սահմանապահ զինվորի կողքին: «Կամավորական խմբեր ենք կազմել ու խմբերից մեկի հրամանատարը ես եմ: Անկախ տարիքից ու սեռից բոլորս պատրաստ ենք պաշտպանել մեր սահմանները: Այսօր մեր […]

Համաժողովրդական ստորագրահավաք

ՀՆՔՄ կուսակցությունը շուտով սկսում է քաղաքական-համաժողովրդական ստորագրահավաք՝ չեղարկել Մադրիդյան սկզբունքները պահանջով։ Միացեք այս պահանջին, հարգելի հայրենակիցներ, այլապես մեր զոհված տղաների արյամբ ազատագրված հողերը ստիպված ենք լինելու զիջել Ադրբեջանին, տեղեկացնում է կուսակցության նախագահ Անի Զաքարյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի