19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Հաց բերողի» վիճակը ծանր է. Թաթոյանը մանրամասնեց /տեսանյութ/

««Հաց բերողը» Արթուր Սարգսյանի առղջական վիճակն այնպիսին է, որ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա»,-այս մասին այսօր՝ մարտի 2-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կազմակերպելը: Ես նաեւ գրություններ եմ ուղարկել նրա կալանքի առնչությամբ, նաեւ […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Ներկայացնում ենք առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի […]

Եվ վարորդներին են հոգսից թեթևացնում, և վարչապետի հանձնարարականը՝ կատարում

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում դրանց նկատմամբ 25 և 50 տոկոս տույժեր կիրառելու ինստիտուտը: Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով այս նախագծից, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ […]

Դանակահարվել է ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն

Այսօր՝ մարտի 1-ին  Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Աբրահամ Ադամյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ  դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է: Henaran.am-ին  ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր  Մասիսի հիվանդանոցից հաղորդում են ստացել այն մասին, որ այնտեղ տեղափոխված երիտասարդը վերքեր է ստացել որովայնի շրջանում: […]

«Եթե ընտրակաշառք բաժանեն, ձեռքիցս չեն պրծնելու»

«Ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ, մեզ մոտ ընտրությունների նախաշեմին ոչ մի տեսակի խժդժություն չկա. և էական չէ՝ խոսքը ՏԻՄ ընտրությունների մասի՞ն կլինի, թե՞ համապետական», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Վերջինս շեշտեց՝ ընտրակաշառքներ բաժանելու դեպքերի հետ կապված՝  տեղեկացել է միայն մամուլից ու ասեկոսեներ է լսել, իսկ Ռինդ համայնքում […]

Գործարարներին սկսել են արժևորել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը համաձայն է, որ շոշափելի փոփոխություններ  կան գործարարության ոլորտում, ինչի մասին վարչապետն էր նաև խոսում: «Մոտեցումը շատ դրական ու ողջունելի է, պատճառներից մեկն էլ երևի թե դա է, որ գործարարներին ավելի է արժևորում կառավարությունը, և ավելի կարևորում են նրանց աշխատանքը, ինչը պիտի ավելի շուտ արվեր, քանի որ երկրի տնտեսության ողնաշարը […]

Վեհափա՛ռ տեր, խնդրում ենք, միջամտե՛ք. Անահիտ Բախշյանը դիմում է Ամենայն հայոց կաթողիկոսին /տեսանյութ/

«Երրորդ հանրապետության ողբերգական օրերից մեկն է Մարտի մեկը: Ժողովուրդը ճնշված է. մեր երկրում օրենք չի գործում կամ շատ ընտրովի  է գործում: Ընդվզելու առիթները շատ են: Ժողովուրդը ելք չի գտնում ու դուրս է գալիս բողոքի՝ տարբեր եղանակներով, ինչպես եղան Մարտի մեկը, հուլիսյան դեպքերը… Հաց բերողն ինքնազոհությամբ կարողացավ հաց տանել էդ մարդկանց: Բայց նա բանտարկվեց: Էս իշխանությունը […]

ՎՊ նորընտիր նախագահի խոստումը (տեսանյութ)

«Նախևառաջ թիրախները որոշելիս մենք պետք է ուսումնասիրենք այսօրվա դրությամբ տեղի ունեցող գործընթացները: Շուրջ մեկ տարի է՝ ես Վերահսկիչ պալատի աշխատանքներին ծանոթ չեմ, մանրամասն կծանոթանամ աշխատանքներին, և թիրախների մասին հրապակայանորեն կհայտարարենք: Մենք ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագիր, ունենք հնարավորություն, որ թույլ է տալիս ինքնուրույն ծրագրեր ու թիրախներ մշակել, այդ ամեն մասին կտեղեկացնենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների […]

Միայնակ գայլը կոչ է անում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տեւած իր հացադուլը: Արայիկ Խանդոյանը իր պաշտպանi`  Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին: «Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին […]

Ոչ մի մանդատ որևէ արժեք չունի, եթե հանրությանը բևեռացնում ենք. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կողմ չէ վարկանիշային ցուցակներով ընտրություններին։ «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, ով դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ այս համակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ «Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված