03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎՊ նորընտիր նախագահի խոստումը (տեսանյութ)

«Նախևառաջ թիրախները որոշելիս մենք պետք է ուսումնասիրենք այսօրվա դրությամբ տեղի ունեցող գործընթացները: Շուրջ մեկ տարի է՝ ես Վերահսկիչ պալատի աշխատանքներին ծանոթ չեմ, մանրամասն կծանոթանամ աշխատանքներին, և թիրախների մասին հրապակայանորեն կհայտարարենք: Մենք ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագիր, ունենք հնարավորություն, որ թույլ է տալիս ինքնուրույն ծրագրեր ու թիրախներ մշակել, այդ ամեն մասին կտեղեկացնենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահ Լևոն Յոյլանը:

ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի վերաբերյալ հարցերին նա չցանկացավ պատասխանե. «Կոռեկտ չի լինի, որ ես խոսեմ նախկինի մասին, կան սահմանադրության փոփոխությունները, բոլոր հնարավորությունները կան կայացնել Վերահսկիչ պալատը՝ որպես անկախ, վերահսկիչ մարմին Հայաստանի հանրապետությունում»:

Դիտարկմանը, եթե լինեն կարևորագույն բացահայտումներ, արդյոք կհրապարակի, թե կվախենա, նա արձագանքեց. «Մենք բացահայտումներ պետք է անենք մեր փատղաթղթերով, ստուգումների հիմնավորումն ու խորությունը պետք է ապահովենք, իսկ հանրությունը նյութից ելնելով կարող է հետևություն անել, թե ինչ է կատարվում»:

Նա հորորեց իր կատարած աշխատանքի մասին խոսել որոշ ժամանակ անց. «Կխոսենք մեկ տարի հետո, թե իմ ղեկավարման ժամանակ ինչպիսի գործեր ու արդյունքներ կլինեն, ինչպիսի գումարներ կներմուծվեն պետական բուջե»:

Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ ՎՊ-ի աշխատանքները, «բացահայտումները. ավելի վերևներից են թելադրվում, Լ. Յոլյանն արձագանքեց. «Այդ տեղեկությունը ձեզ որտե՞ղից է տրվել: Այսօրվա դրությամբ բավական քանակով գործեր կան հարուցված, որ դատախազությունում, Քննչական կոմիտեում ընթացքի մեջ են»:

Նա հորդորեց նայել դեպի ապագա, ապա հավելեց, որ խոստումներ տալն ամենահեշտ բանն է, ինքը կփորձի իր աշխատանքով ապացուցել, որ լրագրողները և պեսիմիստները սխալվում են:

Henaran.am-ի հարցին, թե մտավախություն չկա, որ իր վրա ճնշումներ կլինեն վերին օղակներից, նա արձագանքեց. «Ոչ, ոչ մի, բացարձակ, մտավախություն չկա: Բացարձակ ճնշում չի լինելու, կլինի, նոր կխոսենք դրա մասին»: Հարցին, թե ներքին պայմանավորվածություն էլ չկա, թե որ գործերին պետք է անդրադառնա, ինչ «բացահայտումներ» պիտի արվեն, նա ասաց. «ՎՊ-ի կայացումը խիստ կարևոր է, եկեք, խոսենք գործերի մասին, մենք կանխատեսումներով չենք զբաղվում»:

https://www.youtube.com/watch?v=o6oA6eRgPlQ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ