19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Սերժ Սարգսյանի լուսանկարով. խախտումներ

«Ւրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Դիտորդներն արդեն իսկ արձանագրել են առաջին խախտումները: Մասնավորապես, ըստ նրանց հրապարակած հաղորդագրության՝ «Ընտրողին օգնող անձը չի գրանցվել գրանցամատյանում, 2/12 ընտրատեղամաս: Բացի այդ՝ արձանագրվել է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ թիվ 9/16 ընտրատեղամասում: Իսկ քվեախցիկների հետևում դրված ապակիների միջից հնարավոր է հետևել, թե […]

Երեւանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում

Երեւանում այսօր անց են կացվում  Երևանի ավագանու ընտրություններ են։ Մայրաքաղաքում 474 ընտրական տեղամաս է գործելու, որոնք արդեն բացվել են: Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցություն։ Երևանի քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյանը («Ելք»), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»): Ավագանու անդամների թիվը 65 է: Մանդատները […]

Ահավոր է. փողը դարձել է աբսալյուտ արժեք

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և նրա կուսակցությունը որևէ կապ չունեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ: «Մենք ինչ դուրս ենք եկել, դուրս ենք եկել: Մենք այն մարդկանցից ենք, որ եթե մի բանը կտրեցինք, ուրեմն վերջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Գնահատական տալով ընդհանուր քաղաքական դաշտին` նա նկատեց, որ մի կողմից ամայացած է ամեն ինչ, մյուս կողմից էլ […]

ՀԱԿ-ի էլեկտորատն ո՞ւմ է ընտրելու

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Պատճառի մասին նա ասաց, որ արդեն խոսել է ասուլիսի ժամանակ, երբ ասել է, թե ընտրությունները մուլտիպլիկիացիա են հիշեցնում, իսկ մասնակիցներն էլ մուլտֆիլմի հերոսների են հիշեցնում: Իրենց ընտրազանգվածն, ըստ նրա, ազատ է, ինչպես միշտ, իրենք ոչ մի անգամ […]

Մենք չհոգնեցի՞նք այդ ձայնագրությունների թեմայից. ՀՀԿ-ական տնօրեն

«Մեր թիմի բոլոր անդամների համար կրթությունն ունի իր կայուն տեղը: Մեր նոր ծրագրում էլ բավական մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը: Մեր քաղաքում այլևս գոյություն չունեն չջեռուցվող մանկապարտեզներ, դպրոցներ, բոլորն ապահովված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ այսօր կյանքը փոփոխվել է, ծնողների մեծ մասը երկուսն էլ աշխատում են, […]

Տարոն Մարգարյանը հետ է մնում. Փաշինյանը հաղորդում է տալիս

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այս ուժ ժամին դեռևս շարունակում է քարոզարշավը: Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, վաղը քարոզար՛ավի վերջին օրն է, որովհետև մայիսի 13-ը լռության օրն է: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր թիմակիցների հետ քայլում է Երևանի կենտրոնական փողոցներում ու բուկլետներ բաժանվում, նաև զրույցի բռնկվում: Քարոզարշավը նրա կուսակիցները լուսաբանում են Facebook սոցիալական ցանցում՝ «Life» […]

Այս հուշագրի մեջ որևէ պաշտոնի մասին խոսք չկա, կա մեկ բացառություն. Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի խոսքով` կոալիցիոն այս հուշագիրը նախորդից էականորեն տարբերվում է վարչապետների փոփոխություններով:   «Այս կոալիցիոն հուշագրի էական տարբերությունը նախորդից կտեսնեք նաև հրապարակվելիք լուսանկարներում, որտեղ ներկա էին տարբեր վարչապետներ: Սա կարծում եմ շատ էական է», – ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Աղվան Վարդանյանը: «Աստված առաջ, կարծում եմ՝ մենք փորձառություն ունենք, մենք […]

Ունեցանք տասը զոհ, երեքն էլ գերեվարվեցին ու սպանվեցին» /տեսանյութ/

«1991 թվականի մայիսի 2-ին մեր ջոկատը` «Աֆղանցիների» ջոկատը, Իջևանում էր: Մայիսի երկուսին մենք մի հետքաքրքիր օպերացիա կազմակերպեցինք և մեծաքանակ ռազմամթերք գերեվարեցինք, որը մեծ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրման գործում»,-Henarn.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն (Հարութ) Սիմոնյանը: Ազատամարտիկը նշեց, որ իր ջոկատին հանգստանալու համար Վազգեն Սարգսյանը մի քանի օրով տուն էր ուղարկել.«Նոր էի հասել Զովունի, երբ հորեղբորս տղան […]

Բուդաղյանները չեն դադարեցրել պայքարը /տեսանյութ/

«Հունիսի 1-ին կլրանա 4 տարին այն ողբերգական օրից, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի կրակոցներից սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ծանր մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանը», – այսօր  լրագրողների հետ  հանդիպման ընթացքում նշեց  Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: «Հավանաբար, հասարակության մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Բուդաղյանները դադարեցրել են պայքարը, բայց դա ամենևին էլ այդպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի