19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ԵԼՔ-ից` խորհուրդ Զառային

Այսօր լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ   «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ ավագանու անդամի թեկնածու Ալեն Սիմոնյանը  «Երկիր ծիրանի» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Զարուհի Փոստանջյանին հորդորեց իր  խայթոցներն ուղղել ՀՀԿ-ին, քանի որ «Ելք»-ի կողմից պատասխան չի լինելու:  Ալեն Սիմոնյանը նաև նշեց՝  Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու համար «Ելք»-ի առաջ միայն մի խնդիր է ծառացած. հաղթահարել […]

Կարո՞ղ ա մենք «дурак» ենք. Լևոն Իգիթյանը` Զարուհուն և Նիկոլին /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետով եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, բայց մենք նրանից միայն խոսակցություններ ենք լսել: Մի ժամկետով էլ խորհրդարանում եղել է Նիկոլը նույն վիճակը»,- այս մասին այսօր մայիսի 8-ին ասել է ՀՀԿ-ից Երեւանի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը՝ Երեւանի Մալաթիա- Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ձեր հետ միասին մեր […]

Ուժեղ մարդու հետ հաշվի են նստում. Էջմիածնի քաղաքապետ/տեսանյութ/

«Խաղաղությունը պետք է պարտադրել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածի քաղաքապետ, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: «Ես վստահեմ, որ միայն ուժեղ մարդու հետ են հաշվի նստում, ինչքան ուժեղ լինենք այնքան լավ»,-ընդգծեց Կարեն Գրիգորյանը: Ի դեպ Կարեն Գրիգորյանը հոր հետ միասին մասնակցել է Արցախյան պատերազմին մանուկ հասակից և ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից եղել […]

Ի վերջո, ո՞վ է մեղավոր փոքրիկների մահվան համար. մանկաբարձ-գինեկոլոգը կպատասխանի նորածինների հորը

Մեծամորցի ընտանիքի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից 2 նորածնի մահվան պատճառը պատճառը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը։ «Էրեբունի»   բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ քանի որ այսօր աշխատանքային օր չէ, ամենայն հավանականությամբ,  այսօր տեղեկատվություն չենք […]

«Տգեղ են. ի՞նչ է՝ կո՞ւյր եք, չե՞ք տեսնում»

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը հիմնական, էական հարցերին չեն անդրադառնում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանրային տարածքների յուրացումը գլխավոր խնդիրներից մեկն է Երևանի համար, իսկ դա, ինչքանով որ ինքն է նկատել, ոչ մեկը չի բարձրաձայնում: «Բակեր, մայթեր, այգիներ, երբ այդ ամենը յուրացվում է, դրա տեղում կառուցվում է ռեստորան, […]

«Մենք մեր պոտենցիալը չենք օգտագործում» /տեսանյութ/

«Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում աշխատանքներն սկսելուն պես անդրադառնալու է մեր երկրի առջև ծառացած այն խնդիրներին, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց վերոնշյալ խմբակցության նորընտիր պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Տա Աստված, որ ընդդիմադիր ու իշխանական ուժերը միասին կարողանան արագորեն լուծում տալ մեր հանրապետության առջև ծառացած խնդիրներին», – նշեց Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով, որ մեր […]

Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է: Տեղեկությունները Henaran.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հաղորդվում է, որ մահացածը չորս աղջիկներից մեկն էր: Ամենափոքր քաշով աղջկա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը` կայուն ծանր:  

Կոնտեքստ չկա մանդատների արարողությանը չներկայանալու մեջ

«Ելք» դաշինքի խմբակցության պատգամավորներն այսօր չէին ներկայացել մանդատներ ստանալու արարողությանը: Henaran.am-ի հետ զրույցում դաշինքի խոսնակ Տիգրան Ավինյանն ասաց, որ դա ոչ նախօրոք պլնավորված քայլ է եղել, ոչ բոյկոտ: «Ոչ մի կոնտեքստ չկա դրա տակ, բոլորը զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավով»,-նշեց նա: Հիշեցնենք, որ դաշինքն ունի 9 պատգամավոր:

Դուք լավ եք պորտը դնում տեղը. քաղաքացին` Փաշինյանին

«Ես ոչ թե Երևանի ավագանու անդամի թեկնածու եմ, այլ Երևանի քաղաքապետի թեկնածու: Ես հույս ունեմ ընտրողներից ստանալ 50 +1 տոկոս ձայն և ուղիղ ընտրվել Երևանի քաղաքապետ»,-այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  Իսկ քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ու «Ելքի» ներկայացուցիչներին մոտեցավ մի տարեց տղամարդ ու սկսեց խոսել իր խնդիրներից: «45 հազար […]

Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով: Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։ Բախչագուլյանը 2007-ից 2011 թվականներին եղել էԿենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը: 2011 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի