19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Առաջին անգամ է խոչընդոտվել թուրքական լոլիկի ներմուծումը.ֆերմեր

«Կառավարությունն՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, ամեն ինչ արեց, որ Թուրքիայից Հայաստան լոլիկ չներկրվի: Այսօր տեղական արտադրողը կարողանում է իր արտադրանքն իրացնել»,-այսօր՝ մայիսի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը: Ֆերմերի խոսքով՝ վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ խոչընդոտվել է  թուրքական լոլիկի ներմուծումը Հայաստան:  «95 տոկոսը տեղական լոլիկ ու վարունգ […]

ԱԱԾ-ն պարզել է ադրբեջանական խնձորը ներկրած հնարավոր անձանց շրջանակը

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, ըստ նախնական տվյալների, ներկրվել է անօրինական եղանակով և այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ: «Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են. – «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության […]

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է

Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը` ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր, միության նախագահ Արմեն Մխիթարյանի հանդես է եկել հայտարարությամբ` Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում ողջունելով Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հայտարարության մեջ նշված է, որ միության` Երեւանի քաղաքապետի նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է, քանի որ նա առավելագույնս տիրապետում է քաղաքի խնդիրներին եւ ունի դրանք լուծելու բավարար փորձառություն: Միության […]

Ծառեր հատելու մեջ մեղադրվողն ազատության մեջ է

 Դավթաշենում ծառեր հատելու մեջ հանրահայտ պատմության մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել: Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը Henaran.am-ին փոխանեց, որ դատախազը որոշում է կայացրել խափանման միջոցը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանը մեղադրվում է թվով 29 բարդի և թեղի տեսակի ծառեր ապօրինի հատելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ […]

«Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին»

«Ես կարծում եմ՝ այս  քարոզարշավը համեմատաբար ավելի լավ է ընթանում՝ նախորդի հետ համեմատած: Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին, նախ՝ որպես կին, ապա նաև իր անփորձ լինելով: Ամեն դեպքում, իր համարձակությունը հերաքրքիր երանգ ունի: Իսկ ընտրությունները Երևանում  կլինեն այնպես, ինչպես Մինսկում, Մոսկվայում, Աստանայում…. ինչպես Եվրասիական միությունում ընդունված է, – Henaran.am-ի հետ զարույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ […]

Ամեն օր աղոթում է Տարոնի համար /տեսանյութ/

«Քաղաքապետը շատ լավ անձնավորություն է ու ամեն բան անում է ժողովրդի համար: Աստված ողորմած է ու նա նորից պետք է ընտրվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի նոր Նորք համայնքի բնակչուհի Լարիսա Մուրադյանը: Մուրադյանը նշեց, որ ինքը ամեն օր աղոթում է քաղաքապետի համար: Մանրամասները՝ տեսանյութում:

Թքած ունեմ նման դատարանի վրա.Խանդոյանի զայրույթի հետևանքները

Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ ապրիլի 27-ին, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով նիստին միջադեպ է  տեղի ունեցել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական սանկցիա է  կիրառել՝ դատաքննությանը խանգարելու համար: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ գործով մեղադրյալն իր առարկությունները ներկայացրել է  Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդության վերաբերյալ, Արարատ Խանդոյանը […]

Ովքեր են ծեծել փաստաբաններին. նոր մանրամասներ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ու փաստաբան Արմեն Սողոմոնյանի վրա հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ «Իմ վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող […]

«Իջնում ենք այդ մակարդակ»

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ մայիսին արդեն կարող են ծանոթանալ Կառավարության նոր ծրագրին:  Վարչապետը տեղեկացրեց, որ այս պահին  6 ամսվա հաշվետվությունները կատարված են: Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ ուշադրություն դարձնեն ծախսերին:  «Ավտոմեքենաներ, շքեղ դրսևորումներ, «նու», շքեղ բառը կարող ա ճիշտ չեմ ասում, բայց կառավարության ծրագիր ներկայացնելու ժամանակ իջնում ենք այդ մակարդակ»,- […]

Կուղարկվի դատարան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրական գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը, հիշեցնենք, որ հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարահատրանսպորտային պատահարից հետո:  Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին, այն ուղարկվել է դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Գործը կուղարկվի դատարան մեկ շաբաթ հետո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի