19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Դատախազության հայտարարությունն ադրբեջանական խնձորի վերաբերյալ

ՀՀ տարածք ադրբեջանական  խնձորի ներմուծման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված  միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա՝ խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:   Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից […]

Հայաստանը նոր դեսպան կունենա Վրաստանում

Henaran.am-ի հավատսի տեղեկություններով՝  քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն  Սերգեյ Մինասյանը կնշանակվի Վրաստանում Հայաստանի  դեսպան:  Հիշեցնենք՝ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է  Յուրի Վարդանյանը: Ի դեպ, առաջիկայում ՀՀ դիվանագիտական կորպուսը կհամալրվի եւս մի քանի նոր նշանակումներով: 

Էնքան բան ա արել Տարոնը. ազատամարտիկը չի ուրանում /տեսանյութ/

«Էնքան բան է արել Տարոն Մարգարյանը, որ չեմ կարող անգամ թվարկել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավթաշեն համայնքի բնակիչ, ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Աշոտ Մանուկյանը: «Մեր Տարոն Մարգարյանը Դավթաշենի համար ամեն ինչ արել ա: Ինքը մերն ա միանշանակ, իսկ մյուս երկուսը Դավթաշանեից շատ քիչ ձայն կտանեն»,-ընդգծեց Աշոտ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

5 նորածնի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։ Երիտասարդ կնոջ  հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։ Հաշվի առնելով սպասվող […]

Ինչ փոփոխություններ կլինեն ՀՀԿ-ի խմբակցությունում

ՀՀԿ-ի համամասնական ու տարածքային ցուցակում ինքնաբացարկներից հետո փոփոխություններ են լինելու: Մասնավորապես թիվ 2 ընտրատարածքի թեկնածուներից Արման Սահակյանի փոխարեն մանդատ է վերցնում Արթուր Գևորգյանը, թիվ 8-ում` Կարեն Բոթոյանի փոխարեն` Հակոբ Հակոբյանը,  թիվ 10-ում Սամվել Սանամյանի փոխարեն` Արամ Հարությունյանը: ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել հետևյալ անձինք`Սարգսյան Վիգեն, Մարգարյան Տարոն, Ամիրյան Արմեն,  Զաքարյան Արտակ,  Սահակյան Արման, Բոթոյան Կարեն,  Սանամյան Սամվել, Առուշանյան Առուշ,  Հակոբյան Վահե:  Համամասնական […]

Ո՞ւմ վստահենք… /տեսանյութ/

«Վստահելի  մարդ չկա: Միակ մարդը, որ կարող է Երևանը ղեկավարի՝ Տարոն Մարգարյանն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի բնակիչ Հովհաննես Պոսղոսյանը: Երևանցիները մեկը մյուսին խոսք չզիջելով փաստեցին, որ գնահատում են արված աշխատանքը.«Հո ուրացող չենք: Մարդը էսքան այգի է սարքել ու քաղաքը մաքրել է կեղտից»: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած մյուս երկու քաղաքական ուժերի […]

Խոշոր հրդեհ Երեւանում

Մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին:  […]

Եթե ատամները կտրի.Կոռնիձորի Արոն փաստում է

«Ինձ չի թվում, որ  մոտ ապագայում Ադրբեջանը ոտնձություն անի մեր սահմանների նկատմամբ, իհարկե բացառությամբ այն դեպքում, եթե իրենց երկրում քաղաքական վայրիվերումներ լինեն և հարկավոր լինի բոլորին համախմբել մեկ թշնամու՝ հայերի դեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ մայիսի 1-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությանը,  ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): […]

«Հիմա ջահելներն էլ աշխատանք չունեն» /տեսանյութ/

«Խորհրդային տարիներին մարդիկ աշխատում էին, երջանիկ էին, ուրախ էին, իսկ հիմա ջահելները աշխատանք չունեն: Աշխատանք գտնելու համար ջանքեր են թափում», –Henaran.am-ի  հետ զրույցում պատմեց ազատամարտիկ Մարինե Դուլյանը:  Վերջինս շեշտեց՝  այսօր թեև տոնական օր է, աշխատավորները պետք է տոնեն, ցնծան, ուրախանան, բայց մարդիկ նույնիսկ աշխատանք չունեն, էլ ուր մնաց  ուրախ սրտով տոները տոնեն: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի