18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Առաջին նախագահին սպասարկած մեքենան աճուրդի է դրվում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց վաճառքի հանել պետական գույքերից մեկը, որն, ի դեպ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած, 1982 թվականին արտադրված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան է: Տրանսպորտային միջոցը զրահապատ է: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում: Ըստ նախագծի ՝աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով է, իսկ […]

Պարզաբանումներ Հյուսիս-Հարավի հետ կապված

Վերջին մի քանի օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ հրապարակումներ, որոնք կարող են տարընկալման տեղիք տալ, ավելին՝ մոլորության մեջ գցել այդ տեղեկատվությունն օգտագործողներին: Այդուհանդերձ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր երախտիքն է հայտնում ԶԼՄ-ների կողմից իրականացվող մշտադիտարկմանը և վստահեցնում է, որ հնչեցված բոլոր ահազանգերը մանրամասն ուսումնասիրվում են […]

«Ժողովրդի մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ է »/տեսանյութ/

«Այս աշունը` քաղաքական առումով, տարբերվում է մնացած բոլոր աշուններից: Ամեն բան սպառվել է արդեն: Մարդիկ այլևս ճար չունեն ու գնում եմ ծայրահեղ քայլերի: Մեկը` ՊՊԾ-է գրավում, մյուսը` ինքնահրկիզվում է, հաջորդը ճամպրուկներն է  հավաքում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը ընդգծում ` ընդդիմություն, որպես այդպիսին Հայաստանում այլևս չկա: Երկիրը փրկելու համար նա առաջարկում […]

Սերժ Սարգսյանին օգնելու ենք, որ երկիրը ոտքի կանգնեցնի. «թեժ» կրքեր ասուլիսին (տեսանյութ)

Կոմունիստական կուսակցության անդամ Վազգեն Սաֆարյանն ու ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր ասուլիսի ժամանակ վեճի բռնվեցին՝ խոսելով փողոցների անվանափոխության ու կոմունիստական ժամանակաշրջանի ձեռքբերումներից ու կորուստներից: Վազգեն Սաֆարյանն ասում է, որ բոլշևիկները եկան, ու պետությունը բարգավաճեց, իսկ Ազատ Արշակյանը պնդում է, որ նրանք կործանեցին երկիրը: Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ իրենք այս պահին ընդդիմություն են, սակայն ընդդիմություն […]

«Խաղեր մի տվեք» (տեսանյութ)

«Մեր իշխանությունները հերթական անգամ խաղում են պետության հեղինակության հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մասին: Ըստ նրա՝ թելադրանք կարելի է տեսնել այս ամենի տակ: «Զարմանալի կլիներ, որ դաշնակից պետությունը չհայտներ իր կարծիքը, բայց այլ հարց է, թե դու հաշվի կնստեիր, թե ոչ»,-նշեց նա: Արամ Սարգսյանը […]

Սեռական դաստիարակության առաջին ուղեցույցը, ցավոք, համացանցն է.սեքսոպաթոլոգ /տեսանյութ/

«Սեռական դաստիարակության առաջին ուղղեցույցը՝ համացանցն է»,-այսօր՝ սեպտեմբերի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Վրեժ Շահրամանյանը: Շահրամանյանը նշեց, որ ՝ առողջության համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի առաջին շաբաթը հաստատվել է որպես սեռական առողջության օրեր: Բժիշկը ընդգծում է, որ հասարակության մեջ շատերը չեն հասկանում սեքսոպաթոլոգի կարևորությունը.«Շատերը կարծում են, թե սեքսոպաթոլոգը հոգեբան է, […]

«Անամոթ, բա ասում էիր՝ անաչառ եմ…». Գևորգ Սաֆարյանի գործով վճիռ կայացվեց

Այսօր՝սեպտեմբերի 4-ին  վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց  ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը:  Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավոր  Անդրանիկ Մնացականյանը հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանի պաշտպանի բողոքը մերժվում է և ուժի մեջ է մնում առաջին ատյանի որոշումը: Դահլիճում հավաքվածները սկսեցին բղավել. «Անամոթ, բա ասում էիր՝ անաչառ եմ…»: Գևորգ Սաֆարյանը վճիռը լսեց նստած և վերջում պատասխանելով լրագրողներին` […]

Մարդիկ «հանձնվում են» հանուն լավ կյանքի

«46 զարգացած երկրներին ապաստանի հայց ներկայացրածները, ըստ իրենց քաղաքացիության երկրի, այդ թվում՝ Հայաստանի, 2000-ականների սկզբից 10 հազար էր, հիմա նվազել է՝ մոտավորապես 6 հազարի կարգի է դարձել»,- այսօր Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ «հանձնվում են» հանուն լավ կյանքի: Նրա խոսքով՝ եթե վիճակագրությունն ենք նայում, […]

Աստծո զորավոր աջը գործում է

-Ձեր ներքին զգացողությունն ի՞նչ է ասել. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աստծո օրհնությունը եղե՞լ է մեզ վրա։ -Ոչ միայն օրհնությունն է եղել։ Այս տարիների ընթացքին ուղղակի տեսնում ենք, թե ինչպես Աստծո զորավոր աջը մեր կողքին գործում է մեզ հետ։ Մեզ ոգեւորում է ու զորացնում։ -Եվ՝ նկատելի՞ … ¬Իհարկե։ Բազում օրինակներով դա կարող եմ ասել։ Դրա մասին կարող […]

Եղանակը Հայաստանում

Ուշադրություն Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 2-ի երեկոյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի