06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջին նախագահին սպասարկած մեքենան աճուրդի է դրվում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց վաճառքի հանել պետական գույքերից մեկը, որն, ի դեպ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած, 1982 թվականին արտադրված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան է: Տրանսպորտային միջոցը զրահապատ է: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:

Ըստ նախագծի ՝աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով է, իսկ աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

Նախագծում նշվում է առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ