29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժողովրդի մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ է »/տեսանյութ/

«Այս աշունը` քաղաքական առումով, տարբերվում է մնացած բոլոր աշուններից: Ամեն բան սպառվել է արդեն: Մարդիկ այլևս ճար չունեն ու գնում եմ ծայրահեղ քայլերի: Մեկը` ՊՊԾ-է գրավում, մյուսը` ինքնահրկիզվում է, հաջորդը ճամպրուկներն է  հավաքում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը ընդգծում ` ընդդիմություն, որպես այդպիսին Հայաստանում այլևս չկա: Երկիրը փրկելու համար նա առաջարկում է միավորում.«Միավորվելու անհրաժեշտությունը հասկանալով, ԱԺ ընտրությունների նախաշեմին դիմեցի ընդդիմադիր և իշխանական ուժերին: Արձագանք չեղավ…»,-նշում է Գագիկ Սարուխանյանը:

Նա փաստում է, որ ժողովրդավարական հասարակություն ստեղծվում է միայն ընտրություննեի ճանապարհով, որը Հայաստանում շարունակ խեղվում է:

Սարուխանյանի խոսքով հայ ժողովրդի մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ է` քնած են.«5 հազար դրամով ծախվում են, դա էլ թմրանյութ է»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ