Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 37 629 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 239-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 27 357 (+692) մարդ, այս պահին բուժվում է 9330-ը (-463): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 942 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 719 (+8), այլ պատճառներով՝ 223 (+2): Մեկ օրում մահացել է 10 մարդ:





































