17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խնդիրը ձևաչափը չէ, այլ ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունը. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել Ամերիկայի Ձայնին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը եւ Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Իհարկե, բոլորն անհանգստացած են այն ամենով, ինչին ականատես ենք: Երկրներում առկա են բավարար խնդիրներ եւ շատ ցավալի է, որ ուժի կիրառում է արձանագրվում, հատկապես հարաբերական հանգստության երկար ժամանակահատվածից հետո: Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկրների միջեւ սահմանին որը հեռու է հակամարտության գտուց: Սա ցույց է տալիս, որ հակամարտության սպառնալիքները պարզապես չեն սահմանափակվում միայն այդ գոտիով: Դա շատ անհանգստացնող է այդ առումով:

Միշտ էլ դժվար է հստակ իմանալ, թե ինչու է տեղի ունենում եւ նույնիսկ ինչու է դա տեղի ունեցել որոշակի վայրում: Իմ գնահատականն այն է, որ այս պահին կա հիասթափության բարձր մակարդակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մասնավորապես Ադրբեջանում, որը կարծում եմ՝ որոշակի հույսեր ուներ, նույնիսկ լավատեսություն ՀՀ-ում իշխանության փոփոխության հետ կապված: Ուստի նոր բանակցություններ սկսվեցին նախագահի եւ վարչապետի միջեւ: Արդեն երկու տարի է անցել այդ պահից սկսած եւ մենք տեսնում ենք, որ խաղաղ բանակցություննեը արդյունք չեն տալիս, ինչը շատ ցավալի է, քանի որ մեծացնում է հիասթափության մակարդակը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ, վստահ եմ, Հայաստանում»,-ասել է նախկին համանախագահը:

Նա հավելել է, որ երկու երկրների այդ հիասթափությունը մեծացնում է զինված հակամարտության հնարավորությունները. «Նախկինում շատ ենք ականատես եղել հակամարտության գոտում նման միջադեպերի: Մենք գիտակցում ենք, որ զինված ուժերը տեղակայված են նաեւ Հայաստանի եւ  Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով եւ բախումներն այսօր այնտեղ են, շատ կարեւոր հատվածում, որտեղ առկա են շատ կարեւոր ենթակառուցվածքներ: Եվ դա անհանգստացնող են: Զինված բախումները կյանքիերի  կորրուստի հետ մեկտեղ լուրջ խնդիրներ կստեղծեն երկու կողմերի համար ենթակառուցվածքների առումով:

Ցավոք, հաշվի առնելով երկու երկրներում տիրող իրավիճակը, ես չեմ տեսնում որեւէ քայլ որեւէ կողմից դեպի զիջումներ: Չեմ տեսնում խաղաղ գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունն: Ինչպես գիտեք, ցանկացած խաղաղ գործընթաց 100 տոկոսով չի բավարարի ոչ մի կողմին: Անհրաժեշտ է խաղաղ գործընթաց, որտեղ բոլորը կճանաչեն խաղաղության արժեքի կարեւորությունը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ