23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունն այնքան մերժող է, որ յուրաքանչյուր նախաձեռնություն ընդունվում է ագրեսիայով. Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Քաղաքական հակամարտությունը էնպիսի կրքեր է առաջացնում որ միմյանց բոլոր քայլերը ուզում են ջնջել, եթե պետական ինչ որ հանձնաժողով դպրոցի գրականության չափորոշիչներում ներառել է Արամ Պաչյանի պատմվածքը, հարվածը հասնում է Արամին և նրա պատմվածքին։ Եթե նախորդ իշխանության ժամանակ այս պատմվածքը ընդգրկվեր ծրագրում, ոչ ոք էլ չէր իմանա։ Հեղափոխական իշխանությունները այնպիս ագրեսիվ ու մերժող են ընդդիմախոսների նկատմամբ, որ որպես ռեակցիա նրա յուրաքանչյուր նախաձեռնություն այնպիսի ագրեսիայով է ընդունվում, որ նույնիսկ հարվածի տակ են ընկնում այն արվեստագետներն ու գրողները որոնց գործերը ինչ որ նբախարարության գրեասենյակում հավանության են արժանացել։

Իսկ Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը այն հազվագյուտ գործերից է որ և հրաշալի գրականություն է՝ ուր հայտնաբերված են ծանր հոգսի զգացողությունների նրբությունները, հարբեցող հարազատի բեռը տպավորիչ մանրամասներով բացվում է, և հանձնարարելի դպրոցի բարձր դասրանների համար որպես դաստիրակչկան արձակ՝ հարբեցողությունը որպես ընկերային չարիք ներկայացնելու, և հարբեցող հարազատին սիրելու և կարեկցելու, ընդհանրապես մոլուցքի մեջ գտնվող անձի հարազատին վերապրելու համար, և գրելու վարպետության դասին՝ թե ինչպես աշակերտը կարողանա ուշադրություն դարձնել մարդկանց ապրումների մանրամասնություններին, դրանք արձանագրել և շարադրել։

Իհարկե Պաչյանի գործը չափորոշիչներում ներառելու շուրջ առաջացած աղմուկը օգտակար էլ եղավ, բազմաթիվ մարդիկ կարդացին պատմվածքը և սկսեցին հետաքրքրվել Պաչյանի գործերով։

Իսկ նրանք ովքեր անհանգստացած են բանակում զինվորների միջև հարաբերությունների պատճառով սպանություններին ու ինքնասպանություններին և ձգտում ունեն կանխարգելել դրանք, կարող են կարդալ Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը, որտեղ բացվում են այդ ողբերգությոննների պատճառները։

Մեկնաբանություններում Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը և «Ցտեսություն ծիտ» վեպի գրախոսությունը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ