19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը և սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ. 3 կուսակցությունների հայտարարությունը

«Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների աշխատանքային խումբը ԱԺ որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը։ «Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը […]

Ադրբեջանի ղեկավարությունը ոգևորվելել է՝ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին․ «Հայրենիք»

Երեկ, հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների արդյունքում հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության և սաստող պատասխանի արդյունքում հակառակորդը, զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ոգևորվելով այն մթնոլորտից, որ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման սպառնալիքից անցել է […]

Դավիթ Տոնոյանը հրահանգել է սադրանքների պարագայում արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` […]

Արցախի հարցում Փաշինյանի հետընթացը Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Մի քանի նախնական դիտարկում օրերս ընդունված ռազմավարական նշանակության փաստաթղթի վերաբերյալ. 1. 2007–ին ընդունված ռազմավարության մեջ կար առանձին գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» վերնագրով։ Փաշինյանական իշխանության ընդունած ռազմավարության մեջ ոչ միայն առանձնացված նման գլուխ չկա, այլ նաև կա հետընթաց հայկական կողմի նպատակների ու ռազմավարության մեջ։ 2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական […]

Իշխանությունը պատրաստ է ատելությունը ՖԲ-ից տեղափոխել փողոցներ․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ «Մի պատմություն հիշեցի Վահան Հովհաննիսյանից։ 1996-98-ի դատավարության ժամանակ «Մտավորականների միություն» կազմակերպության կողմից (երջանկահիշատակ Ֆելիքս Սաֆարյան ու լավ մարդ Լևոն Ջավախյան) Վահանի հասարակական պաշտպանն էի և մյուս 2 պաշտպանների՝ Անահիտ Եսայանի ու Հովհաննես Ասրյանի հետ այնպես էինք դասավորել, որ համարյա ամեն օր լինեինք մեկուսարանում։ Շատ էինք զրուցում թե՛ քրեական գործի, […]

Այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության  հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։  Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերությունները, ինչպիսի հասարակության և քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց […]

ԱՄՆ պետդեպը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդատու է նշանակելու ՀՀ կառավարությունում, Ուկրաինայում էլ ամեն ինչ նման խորհրդատուի նշանակմամբ սկսվեց․ Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ ԱՄՆ պետդեպը կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդատու է նշանակելու ՀՀ կառավարությունում։  Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվեց հակակոռուպցիոն պայքարի գծով խորհրդատուի նշանակմամբ, իսկ հետո շարունակվեց Ղրիմի կորստով։ Ուկրաինան դարձավ Արևմուտքի հակառուսական պայքարի թատերաբեմը, կորցրեց տարածքներ, հայտնվեց անվերջանալի թվացող պատերազմի մեջ, տնտեսապես […]

Իշխանությունը չունի այլևս փողոցը և նոր անթույլատրելի սահման է անցնում․ Վահե Հովհաննիսյան

Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։ Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» […]

Դուք ստախոս եք․ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է: Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված