18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Օգնել Լիբանանին. էլ ե՞րբ, եթե ոչ հիմա. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Լիբանանում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է։ Շատ հայերի համար այն երկրորդ հայրենիքն է։ Լիբանանն իր յուրահատուկ պետական, քաղաքական կառուցվածքով և հայերի ներգրավվածությամբ ամենահայկականն է Հայաստանից ու Արցախից հետո։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ–ն պետք է ամենաօպերատիվն արձագանքեր տեղի ունեցածին, սակայն բացի արարողակարգային մեկ–երկու գործողությունից, այլ բան չի արվել։ Այնպես չէ, որ Հայաստանը […]

Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի. Գեղամ Նազարյանի հոդվածը

Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել եւ դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների եւ ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ եւ անիմաստ եւ ոչինչ չտվող, միայն խլող արտակարգ դրություն: Անիմաստ եւ […]

Կառավարությունը կրկին գումար հատկացրեց Տավուշին. Չինարիում ավերված տունը զրոյից կկառուցվի, Ներքին Կարմիրաղբյուրի ավերված տան տեղն էլ պուրակ կհիմնեն

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է: Նա ասաց, որ նախատեսված 277 միլիոն 618 հազար դրամ գումարն […]

Ինչպե՞ս կարող է ռուս-բելառուսական հարաբերությունների փչանալն ազդել ՀՀ վրա․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Ռուս-բելառուսական հարաբերությունները միշտ էլ ուրույն են եղել: Մոսկվան և Մինսկը իրար միշտ համարել են ռազմավարական դաշնակիցներ, միաժամանակ պարբերաբար իրար հետ հարաբերությունները երբեմն սկանդալային բնույթ էին ստանում: Բանն այն է, Բելառուսը միշտ օգտագործել է իր տարածքը՝ որպես միջնորդ օղակ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև տնտեսական հարաբերություններում, որտեղից երբեմն Ռուսաստան էին հոսում այն արևմտյան ապրանքները, որոնք գտնվում էին Ռուսաստանի պատժամիջոցների տիրույթում: Մյուս […]

Կորսված ամառ․ Գեղամ Նազարյանի հոդվածը

Համավարակը կաթվածահար է բնականոն կյանքը ամբողջ աշխարհում։ Եթե տարվա սկզբին աշխարհը գնաց ուղղակի փակվելու եւ տոտալ լոքդաունի ճանապարհով, ապա հետագայում գիտակցեց, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել եւ սկսվեց լուծումների փնտրտուք։ Հայաստանում նույնպես կրթական, գիտական, մշակութային կյանքը կաթվածահար եղավ. առցանց դասեր դպրոցներում, բուհերում, ընդհատված պարապմունքներ խմբակներում, երաժշտական դպրոցներում եւ մարզադպրոցներում, դատարկ համերգասրահներ, կինոթատրոններ եւ թատրոններ։ […]

Ժողովուրդը հասկացավ՝ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիոն ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանն Facebook-ում անդրադարձել է Ամուլսարում տեղի ունեցող իրադարձություններին։ «Երեկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջին անգամ ուժ կիրառեց իր օրինական շահերի պաշտպանության համար ոտքի կանգնած «հպարտ քաղաքացիների» հանդեպ: Որպես ինքնաբուխ ըմբոստության ակցիայի մասնակից, ասեմ` դա մեծագույն սխալ էր ու պարտված քայլ: Տեղացիներն էլ, Հայաստանի տարբեր ծայրերից վրա հասած, նրանց կողքին կանգնած […]

Դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն․ Արման Սաղաթելյան

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդյունավետ կամ ապարդյուն, մտածված կամ քաոտիկ, համակարգային կամ սիմպտոմատիկ` այս ամենը ՈՐՈՇՈւՄՆԵՐԻ մասին է։ Ցանկացած որոշում անշուշտ պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ ենթադրում հետեւանքների համար պատասխանատվություն։ Կայացնել որոշումներ եւ կրել դրա ամբողջ պատասխանատվությունը` սա է ըստ էության իշխանության հիմնական եւ կարեւորագույն գործը։ Եւ այն, ինչ մենք […]

Մեր ու այլոց համավարակային առաջին կիսամյակը․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Այս օրերին տնտեսական տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Պատճառը համավարակն է: Կամ ավելի ստույգ՝ համավարակի ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես նաև այն, որ այս օրերին հրապարակվում է, թե երկրորդ եռամսյակում որ երկրի վրա ինչ ազդեցություն է թողել (և թողնում) նոր կորոնավիրուսը: ԵՄ վիճակագրության գրասենյակն, օրինակ, հայտարարել է անդամ երկրների տնտեսության 14.4 տոկոսանոց անկման մասին: Երկրորդ եռամսյակում ամենամեծ անկումն արձանագրել է Իսպանիան՝ […]

Ատելության թափանիվն արագացնում է իր պտույտները․ Ստեփան Դանիելյան

Որքան էլ Փոքրիկ Դուչեն հեռու է տնտեսությունից, պետականության գիտակցությունից, իրեն բացատրել են իրերի դրությունը։ Ամուլսարն իր հույսն է և դատապարտված է այդ ուղղությամբ քայլեր կատարել։ Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Երբ Նիկոլը դեռ նոր էր սկսել ատելություն սփռել, դա սարքելով իր լեգիտիմության գլխավոր հենքը, գրել էի, որ գալու է պահը, երբ […]

Քիչ առաջ բերման ենթարկված Ռաֆայել Հովհաննիսյանն Ապրիլյանի ժամանակ թշնամու երեք տանկ է խոցել․ ի՞նչ եղավ, որ Փաշինյանը հանկարծ մտածեց, որ նման տղային կարող է ասֆալտին փռել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին ու «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան ը։   «Տղերքին տանում են Ոստիկանության Վայքի բաժին։ Ուղիղ միացումն ով նայում է, տեսավ, թե որքան կոպիտ ու ագրեսիվ են գործում ոստիկանները Ամուլսարի պաշտպանների դեմ։ Բոլորին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի