18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 40 593 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 160-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 33 157 (+541) մարդ, այս պահին բուժվում է 6399: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1037 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 803 (+7), այլ պատճառներով՝ 234 (+6):    Մեկ օրում մահացել է 13 մարդ: Կատարվել է 968 […]

Մարդիկ քվեարկել էին Նոր Հայաստանի համար, այլ ոչ թե Հին Հայաստանի կողմերից մեկի օգտին

Ի՞նչ է նշանակում «Նոր Հայաստանը» և ի՞նչ ենք հասկանում՝ ասելով «Հին Հայաստան»․ բավականին բարդ հարցեր են, համենայն դեպս ոչ ոք մինչ այժմ դրանց պատասխանը չի կարողացել գտնել։ «Հնի» ու «նորի» անբովանդական կլիշեների բովանդակության փնտրտուքի խնդիրը մի կողմ դնենք ու փորձենք հասկանալ, թե հանրության կողմից դրանց ընկալման ի՞նչ հուզական էներգետիկա գոյություն ունի՝ ռացիոնալ տարրի բացակայության պայմաններում։ «Պատմության հիմքը բամբասանքն է»։ Թոմաս Կարլայն, 19-րդ դարի բրիտանացի […]

«Իմ մասնագիտությունն ու իմ որակավորումն ինձ թույլ է տալիս շատ ավելի բարձր լինել, քան ցանկացած քաղաքականություն». Արմեն Չարչյան

Երեկ «Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին՝ մի քանի դիտարկումներ է արել: Ի թիվս այլ արձանագրումների՝ Անդրանիկ Քոչարյանը նկատառումներ է արել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի […]

«Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս, ի՞նչ է պետք Հայաստանին․ Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերին ու բախումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Բելառուսում հետընտրական զարգացումներ են։ Սցենարը նույնն է (փողոց–բախում–աղմուկ)։ Նպատակն էլ (իշխանափոխություն կամ առնվազն «Մարտի 1»)։ Մոդերատորներն էլ (դոլարն ընկել է, բայց չի մահացել)։ Հետխորհրդային տարածքի բոլոր հեղափոխությունները «գունավոր» են ստացվում։ Նույնիսկ եթե հայտարարվում է, […]

Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք», ունեք մեղքի հսկայական բաժին. Մարինե Սուքիասյան

Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։ Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։ Այո, Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40433-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 796 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Օգոստոսի 10-ի դրությամբ մահվան […]

Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել՝ 164-րդ հոդվածի հատկանիշներով: ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Ոստիկանությունից նաև հայտնել են, որ Վլադիմիր Գասպարյանը ձերբակալված չէ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 785 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 8-ի դրությամբ մահվան […]

«Մեկ Հայաստան»-ը կվիճարկի պարետի իրավական ակտերի իրավաչափությունը

«Մեկ Հայաստան» կուսակցությունը Վարչական դատարանում կվիճարկի բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքների իրավաչափությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Գրառման մեջ ասվում է.  «Սիրելի հայրենակիցներ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում, որի արդյունքը պետք է լինի […]

Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը հրատապ է․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին օգնելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել Լիբանանի մայրաքաղաքում։ Իր չափերով, այն լայնամասշտաբ բնական աղետի ազդեցություն է թողել ողջ քաղաքի, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի