09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, դրանք, չնայած մասշտաբային առումով մեծ թվով բնակավայրեր են ընդգրկել, սակայն իրենց բնույթով և բովանդակությամբ, էական նորություններ չեն պարունակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Հրապարակված տեսանյութերում, Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել։ Անձամբ իմ համար զարմանալի էր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին կադրերի բացակայությունը, որի մասին զորավարժություններից առաջ շատ էր խոսվում։

Առհասարակ ցուցադրված կադրերը այդքան էլ տպավորիչ չէին, իսկ ներկայացված զինտեխնիկան հիմնականում փոքր խմբաքանակներով էր։

Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբը անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ