Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահվան՝ 8
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 785 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1013-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 387 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 395, փաստացի բուժվողներինը՝ 6777 (մեկ օրում նվազել է 195-ով): Մեկ օրում արվել է 1444 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 174 438 թեստ: