18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Բելառուսում հետընտրական զարգացումները հիշեցնում են «Հայաստան–2018»-ը․ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող հետընտրական իրադարձություններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Բելառուսում հետընտրական զարգացումները սկզբում հիշեցնում էին «Հայաստան–2008»–ն իր «Մարտի 1»–ով, իսկ հիմա վերածվել են «Հայաստան–2018»–ը հիշեցնող իրադարձությունների։ Չի բացառվում, որ առաջիկայում ամեն ինչ գնա ուկրաինական տարբերակով։ Ուշագրավն այն է, որ Բելառուսում հեղափոխական զարգացումների դրսի մոդերատորները […]

Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը

Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գեւորգյանը: «Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեսինջերով կապ հաստատեց հետս ու պատրաստակամություն հայտնեց վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը։ Կոնտակտները փոխանցել եմ, հավելյալ կփորձեմ կապ հաստատել դերասանուհու հետ։  Այս […]

Անհրաժեշտ ենք համարում պետականորեն քայլեր ձեռնարկել Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերվող դրույթների միջազգային արդիականացման ուղղությամբ

100 տարի առաջ Փարիզի արվարձան Սևրում կնքվեց հաշտության պայմանագիր՝ Օսմանյան կայսրության և Առաջին համաշխարհային պատերազմում նրա նկատմամբ հաղթանակ տարած Դաշնակից պետությունների միջև։ Այս ծավալուն պայմանագիրը նպատակ ուներ ապահովել Օսմանյան կայսրության կազմաքանդման և այնտեղ բնակվող հիմնական ժողովուրդների ինքնորոշման հետևանքով ձևավորվող նորանկախ պետությունների միջազգային ճանաչումը, փոխադարձ խելամիտ տարածքային սահմանազատումը և նրանց քաղաքացիների իրավունքների ամրագրումը, և փորձ էր […]

Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը. Մարինե Սուքիասյան

Երեկ հնչեց հետհեղափոխական Հայաստանում ամենաաբսուրդային ձևակերպումներից մեկը։ Կառավարության առաջ հավաքվածները բողոքում էին. «Ժամանակին մենք ենք արել հեղափոխությունը ու հիմա չենք կարում գնանք Ռուսաստան»։ Հեղափոխության փայատերերի այս խավն անկեղծ է. նրա ցանկությունը, նրա ընդվզման օրակարգը Ռուսաստան գնալն է։ 2018-ի արժեքների և գաղափարների մասին՝ արդար պետություն, խորքային բարեփոխումներ և այլն, նա երբեք չի մտածել։ Հեղափոխությունն ունի այլ […]

Հ1-ը շրջանցում է ցույցերը՝ իրականությունը ներկայացնելով բեկված հայելու մեջ․ «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 12-ի լուրերի գլխավոր թողարկմանը կառավարության դիմաց Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու պահանջով բողոքի ակցիային հանրայինն անդրադարձել է թռուցիկ՝ տրամադրելով ընդամենը 25 վայրկյան՝ առանց ներկայացնելու ակցիայի մասնակիցներից որևէ մեկի կամ նրանց հարցերին պատասխանող արտգործնախարարի խոսքը։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը: Քաղաքացիները նշում էին, որ պատանդ են մնացել, ուզում են մեկնել իրենց […]

Հայաստանի ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը

Արտակարգ դրություն սահմանելու համար հիմք հանդիսացած պայամնները շարունակվում են պահպանվել, հետևաբար, առաջարկվում է արտակարգ դրությունը երկարացնել 30 օրով, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 2020 թվականի օգոտոսի 12-ի ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի սպետմբերի 11-ը ժամը 17:00-ն։ Սա արտակարգ դրության ժամկետի 5-րդ երկարաձգումն է», – […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 201 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 794-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 806 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 12-ի […]

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42․6% անկում է գրանցվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-hունիս ամիսներին ծառայությունների ծավալին: Նշենք, որ ծառայությունների ճյուղը ներառում է կացության և հանրային սննդի կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, ֆինանսական և ապահովագրական  գործունեության, ինչպես նաև սպասարկման այլ ծառայությունների ոլորտները և այլն: 2020թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%՝ կազմելով շուրջ 861.69 մլրդ […]

Հ1-ը չի անդրադարձել վարչապետի շնորհավորանքի բացասական արձագանքներին. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերությունը օգոստոսի 11-ի լուրերի թողարկումներում չի անդրադարձել Լուկաշենկոյին ուղղված վարչապետի շնորհավորական ուղերձին հաջորդած քննադատություններին։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ Նիկոլ Փաշինյանի քայլն անհասկանալի ու աբսուրդ են համարում շատ իրավապաշտպաններ, այդ թվում նրան մշտապես աջակցող: Ընդդիմադիրները գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ է շտապել, մինչդեռ իշխանական պատգամավորներն ու վարչապետի խոսնակը նպատակահարմար չեն համարում […]

Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, դրանք, չնայած մասշտաբային առումով մեծ թվով բնակավայրեր են ընդգրկել, սակայն իրենց բնույթով և բովանդակությամբ, էական նորություններ չեն պարունակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Հրապարակված տեսանյութերում, Ադրբեջանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի