23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հ1-ը չի անդրադարձել վարչապետի շնորհավորանքի բացասական արձագանքներին. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերությունը օգոստոսի 11-ի լուրերի թողարկումներում չի անդրադարձել Լուկաշենկոյին ուղղված վարչապետի շնորհավորական ուղերձին հաջորդած քննադատություններին։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

Նիկոլ Փաշինյանի քայլն անհասկանալի ու աբսուրդ են համարում շատ իրավապաշտպաններ, այդ թվում նրան մշտապես աջակցող: Ընդդիմադիրները գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ է շտապել, մինչդեռ իշխանական պատգամավորներն ու վարչապետի խոսնակը նպատակահարմար չեն համարում մեկնաբանելու աղմուկ բարձրացրած այս քայլը։

Հանրայինի Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող ռեպորտաժում չի նշվում, որ հետընտրական բազմահազարանոց ցույցերի ընթացքում 3000-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են, լրատվամիջոցների ղեկավարների ու լրագրողների նկատմամբ ճնշումներ են կիրառվել, ժողովուրդը չի հավատում ընտրության արդյունքներին և չի ուզում, որ 6-րդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնի 26 տարի պաշտոնավարած Լուկաշենկոն։ Ցույցերի ընթացքում պաշտոնական տվյալով մեկ մարդ է զոհվել։

Ընդդիմադիրներ պնդում են, որ այս ամենի ֆոնին շնորհավորողների ցանկում Հայաստանն առաջինն էր և տարակուսելի է փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է արդար ընտրությունների, ժողովրդի ձայնը հաշվի առնելու մասին։ Նման քայլը հակասում է Փաշինյանի հռչակած հեղափոխական արժեքներին, վարչապետին մեղադրում են երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը, սակայն, չի անդրադարձել այս արձագանքներին և շրջանցել է հանրային հնչեղություն ստացած իրադարձությունը՝ իշխանություններին հաճոյանալու համար։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ