19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները […]

Եթե ինքը շարունակեց վարչապետ լինել, իմ որդին չի ծառայելու. ցուցարար

Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 20-ին բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը պատմեց, որ Ռուսաստանի դեսպանատան Քրիստ անունով աշխատակիցը 350 դոլարով կարողանում է քաղաքացիներին  ուղարկել Ռուսաստան։ «Երկու մարդ կա. մեկը Քրիստն ա, երկրորդի անունն էլ չգիտեմ։ Քրիստն ասում ա՝ ես եմ ասողը, Փաշինյանի մարդն եմ, ու 350 դոլարով մարդ ա ուղարկում Ռուսաստան։ Ռուսաստանի դեսպանատանն ա նստում, […]

Գլոբալիստների «Նիկոլ Փաշինյան» նախագիծը ձախողվեց. իսկ ի՞նչ կլինի հետո

Անոտացիա Անդրօվկիանոսյան ստրատեգները հիանալի հասկանում են, որ գլոբալիստների՝ «Նիկոլ Փաշինյան» կոդային անվանումը կրող նախագիծը ձախողվել է, իհարկե՝ ոչ առանց շոշափելի հարված հասցնելու հայ ժողովրդի միասնությանը, հայ հասարակության հոգևոր-բարոյական հիմքերը լրջորեն սասանելու, որոնք կազմում են հայոց պետականության գլխավոր հենարանը։ Միևնույն ժամանակ, նշենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ձևափոխելու գլոբալիստների պլանները՝ Ռուսաստանի հարավային մատույցներում անկայունության գոտու ստեղծմամբ, չեն […]

Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում այսօր ակնհայտորեն բացակայում է սուպերիդեան՝ այն առանցքը, որի շուրջ կկենտրոնանար ինտելեկտուալ, մարդկային և հասարակական պոտենցիալը, կձևակերպվեր լայն սոցիալական հենարան ունեցող և իրական Հայաստանի պատկերացումների վրա հիմնված տեսլականը։  Տեղային դժգոհությունները, ընդվզումները, որքան էլ օբյեկտիվ լինեն, որքան էլ առաջիկայում զանգվածային դառնան, միևնույն է, ձևակերպված չեն որպես մեկ համընդհանուր, բոլորին հասու և երկիրն առաջ տանող գաղափար։ Գործող […]

Հայկական տրագիկոմեդիայի բելառուսական տարբերակը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Բելառուսների համար ընտրությունը վատի ու վատագույնի միջև է։ Ու քանի որ ժողովուրդը երբեք չի սխալվում, ուստի բելառուսները կընտրեն ․․․ վատագույն տարբերակը։ Մի տնից չենք, մի հալի ենք։ Դատելով ամենից՝ հեղափոխության դրսի մոդերատորներն ալարում են նոր սցենար մտածել։ Ինչո՞ւ մտածել, եթե «շտամպովկան» աշխատում է և «պիպըլ խավայետ»։ Ուշագրավն այն է, […]

Հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. Ամրամ Մակինյան

ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։ «Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը […]

Արդեն 4 տարի տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին. Սերժ Սարգսյան

«Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության»,- իր ասուլիսի ներածական խոսքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է 168.am-ը։  Ս․ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատերազմով ցանկանալով բարձրացնել […]

«Նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո իր առաջին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով խոստացված ասուլիսի ժամանակ հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձ կատարեց այն թեզին, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը արդյոք հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։ Ըստ Ս․ Սարգսյանի՝ նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը […]

Վահե Ավետյանի կինը խնդրում է չքաղաքականացնել ամուսնու սպանության դեպքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը ասուլիս կտա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։ Ասուլիսի վայրի ընտրության հարցը շահարկումների առիթ է դարձել իշխանական տարբեր շրջանակների կողմից․ հիշեցնում են, որ 2012թ․ այդտեղ սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ 168․am-ը Վահե Ավետյանի կնոջից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ շահարկումներին։ «Անկախ նրանից, թե քանի տարի է անցել, ինձ համար բավականին […]

Նիկոլը Հայաստանի ղեկավարի տեղը պահելու է, որովհետև ինքը ժամանակավոր տեղապահ է. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անիմաստ գործ է Նիկոլին քննադատելն, անիմաստ է նաև քննարկել նրա հեռացման խնդիրն, որովհետև ինքը դասական իմաստով Հայաստանի ղեկավար չէ։  Ղեկավարել, նշանակում է իրագործել ապագայի նախագիծ, այսինքն իրագործել քաղաքական պրոյեկտ։ Նման նախագիծ չկա ու իր մեղքը չէ, որ նման նախագիծ չկա։ Դա Հայաստանի քաղաքական մտքի սնանկության արգասիքն է։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի