19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ալկոհոլային թունավորումից մահվան դեպքերի թիվը հասել է 14-ի. ԱՆ

Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի […]

Ինչպիսին է մեր հարևանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը. Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Համավարակը ուղիղ իմաստով մեկուսացում է ու ինքնատիպ ներհայեցողական վիճակ: Բոլորի ուշադրության կենտրոնում սեփական խնդիրներն են: Մենք համարյա ոչինչ չգիտենք մեր հարևան երկրներում կատարվողի մասին: Օրինակ այն, որ հուլիս ամսին Վրաստանի ՀՆԱ-ն նախորդ հուլիսի համեմատ կրճատվել է 5.5 տոկոսով: Իսկ հունվար-հունիսի ընդհանուր անկումը 5.8 տոկոս է: Ու սա վրաց իշխանություններին հույս է տալիս ենթադրելու, որ անկման տեմպերը դանդաղում են: Նրանք պնդում են, […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 075 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 197-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 38 631 (+275)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1153 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 884 (+3), այլ պատճառներով՝ 269 (+1): Մեկ օրում մահացել է 4 մարդ:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք անկախության ձեռքբերման ծանր գինը. Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Շնորհվորանքում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որն իրականություն դարձավ հայ ժողովրդի պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ: 1991 թ. ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու […]

Ազատ Արցախը 29 տարեկան է

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 29-ամյակը: 27 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:  […]

«Ես ծանոթ չեմ Ազգ-բանակ գաղափարի հիմնադրույթներին». Գաբրիել Բալայան

Աշխարհազորի ստեղծումը չի ենթադրում փողոցներում զինված անձանց առկայություն։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով աշխարհազորի մասին օրենքի նախագծի շուրջ որոշ իրավապաշտպանների և ռազմական մեկնաբանների մտահոգություններին, որոնք, ըստ նրա, չեն էլ ընթերցել նախագիծը: «Ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։ Այսինքն` այդ զենքն ու սպառազինությունը բաժանվելու է […]

Մեծ ավանտյուրա՝ բյուջեի հաշվին

Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։ Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդների փորձն ու գիտելիքները ներդնել համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:  Միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարությունը հոգալու է մասնակիցների՝ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի ծախսերը, […]

Պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհազորի ստեղծման թեմա քննարկվում է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրադրության և կանոնավոր բանակի հնարավոր խնդիրների համատեքստում, սրա առնչությամբ մի քանի դիտարկում անեմ։  Պահեստազորի մարտունակության բարձրացումն ուղիղ կապ ունի զինված ուժերի մարտուակության վրա։ […]

Սպասվում է համավարակի դեմ պայքարը տապալելու քրգործ հարուցելու մերժման բողոքի 1-ին նիստը

Արթուր Ղազինյանը հայտնում է․ «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, Օգոստոսի 31-ին ժամը 17.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի նստավայրում տեղի է ունենալու նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով իմ կողմից ներկայացված հաղորդումը ՀՔԾ կողմից մերժումը վերացնելու նպատակով դատարան ներկայացված բողոքի առաջին դատական նիստը։ Դատական նիստը ընթանալու […]

Սկսեք ինքնակրթվել…․ Արթուր Ղամբարյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատական մասնագիտացում, թ՞ե սահմանադրական արդարադատության ինստիտուցիոնալ տարրալուծում Վերջին տասնամյակում ՀՀ-ը, հետևելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ և օրեցօր ավելացվող օրենսդրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի