22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գլոբալիստների «Նիկոլ Փաշինյան» նախագիծը ձախողվեց. իսկ ի՞նչ կլինի հետո

Անոտացիա

Անդրօվկիանոսյան ստրատեգները հիանալի հասկանում են, որ գլոբալիստների՝ «Նիկոլ Փաշինյան» կոդային անվանումը կրող նախագիծը ձախողվել է, իհարկե՝ ոչ առանց շոշափելի հարված հասցնելու հայ ժողովրդի միասնությանը, հայ հասարակության հոգևոր-բարոյական հիմքերը լրջորեն սասանելու, որոնք կազմում են հայոց պետականության գլխավոր հենարանը։ Միևնույն ժամանակ, նշենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ձևափոխելու գլոբալիստների պլանները՝ Ռուսաստանի հարավային մատույցներում անկայունության գոտու ստեղծմամբ, չեն փոխվել։

Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ երբ միջազգային հանրության գլխավոր ուշադրությունը սևեռված է Բելառուսի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին, այնքան էլ հարմար ժամանակ չէ վերլուծելու Հարավկովկասյան տարածաշրջաում ընթացող գործընթացները։ Սակայն համարձակվում եմ պնդել, որ այս թեման բավական հրատապ է հենց հիմա, քանզի այն հասկանալը թույլ կտա ավելի խոր պատկերացնել հետխորհրդային տարածքում ծավալվող իրադարձությունների փոխկախյալությունն ու փոխպայմանավորվածությունը։ Թե ինչպես են ամենատարբեր հեռուստաալիքներով և ինտերնետ-պորտալներով լուսաբանում Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները՝ տեխնոլոգիական առումով ճիշտ նույնությամբ կրկնում են 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների (որոնք ավարտվեցին պետական հեղաշրջմամբ) մասին ռեպորտաժները։ Բնականաբար, խոսքը քարոզչական ստի մասին է, որը մեր օրերում էլ հեղեղում է տեղեկատվական տարածքը Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների և այլ մանտրաների պաշտպանության այլ ջատագովների շռայլորեն ֆինանսավորած մաս-մեդիաների կողմից, որոնց նպատակն է վերջնականապես հիմարացնել Հայաստանի քաղաքացիների բավական զգալի մասին։ Չէի ցանկանա հերթական անգամ մանրամասն ներկայացնել գործողության հայտնի գործնական հրահանգները, Սթիվեն Մանի, Ջին Շարփի, Էդվարդ Լյութվակի, Ջոզեֆ Օվերթոնի և այլ հեղինակների գրչի տակից դուրս եկած և բեսթսելեր դարձած աշխատությունները, հեղինակներ, որոնք մասնագիտացել են այսպես կոչված գունավոր հեղափոխությունների, ասել է թե՝ պետական հեղաշրջումների տեսության ստեղծման և գործնական հրահանգների մշակման գործում։ Թե՛ վրդովմունք, թե՛ ափսոսանք է առաջացնում ոչ միայն այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում նախապատրաստական գործի վրա, որն այժմ անվանվում է թրենինգ (ակտիվ ուսուցում՝ ուղղված «ոչ բռնի իշխանափոխության» կազմակերպման գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանը), համարյա թե երկու տասնամյակի ընթացքում ծախսվել է ոչ մեկ հարյուր միլիոն դոլար, այն դեպքում, երբ հայոց պետականության այդ մահացու սպառնալիքին բոլորովին ոչինչ չէր հակադրվում։ Արդյունքում՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են նպաստավոր պայմաններ իշխանությունն արտաքին կառավարման հանձնելու համար։ Այո, այո, հարգելի ընթերցող, ԱՄՆ-ի և Եվրամիության արտաքին կառավարմանը։

Ես արդեն գրել եմ այն մասին, թե ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենամոտ ժամանակներս Հայաստանը վերցնելու արտաքին կառավարման տակ՝ ՀՀ ուղարկելով այդ երկրի քաղաքացու, ԱՄՆ Պետդեպարտամենտի էմիսարի, որի հայտարարված գործառույթն է համարվում Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ իր իսկ սիրեցյալի կառավարությանն օգնություն ցուցաբերելը կոռուպցիայի դեմ պայքարում։ Սակայն սրանով Արևմուտքի «օգնությունը» չի սահմանափակվի։ Այսպես, 2020թ. հուլիսի 23-ին Panorama.am ինտերնետ-պարբերականը հրապարակեց հոդված՝ «Հրապարակ. ԵՄ-ը նախատեսում է 4 պաշտոնյա նշանակել Հայաստանում բարեփոխումները համակարգելու համար» վերնագրով, որում ուղղակիորեն նշվում էր, որ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում նշանակել 4 բարձրաստիճան պաշտոնյա երկրում իրականացվող բարեփոխումները համակարգելու համար։ Ընդ որում՝ նշվում էր, որ «Նման հնարավորություն տալիս էր ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, սակայն խնդիրն այն է, որ եվրոպական կողմը, օգտվելով Հայաստանում իրենց համար բարենպաստ վիճակից, պնդում է, որ այդ պաշտոնյաների մանդատը պետք է լինի մաքսիմալ համապարփակ ու ազատական, որոշ դեպքերում` կառավարման ֆունկցիաների ամրագրմամբ, և պնդում են, որ եվրոպացի այդ խորհրդականները պետք է նստեն կառավարության շենքում»։ Հատկանշական է նաև այն, որ օրերս «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը, հարցազրույց տալով BBC հեռուստառադիոկորպորացիայի «HARDTalk» ծրագրի հաղորդավար Սթիվեն Սակուրին, հաստատեց այդ լուրը։ Անդրադառնալով այդ հարցազրույցի թեմային՝ ես հանգամանալիորեն չեմ նկարագրի այն ճնշող տպավորությունը, որ հարցազրույցը թողեց Հայաստանի քաղաքացիների և հայ Սփյուռքի վրա (դատելով հրապարակումներից)։ Հարցազրուցավարի հարցերի պատասխանների բացարձակ չիմացություն, նեղ մտածողություն, նրա սադրիչ հարձակումներին հավուր պատշաճի պատասխանների լիակատար բացակայություն, հարձակումներ, որոնք ահա արդեն ոչ մեկ տասնամյակ քանիցս հնչում են 1992-1994թթ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Ըստ երևույթին, Նիկոլ Վովաևիչը, տիեզերական մասշտաբի ստրատեգ լինելով, Ադրբեջանի զինված ուժերի խայտառակ պարտությունից հետո, որոնք ռազմական ագրեսիա էին սանձազերծել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Տավուշ-Թովուզի հատվածում 2020թ. հուլիսի 12-15-ին, որոշել է բավական ինքնատիպ ձևով քաջալերել ադրբեջանական մաս-մեդիաներին իր անառարկելի անգրագիտությամբ։

Եվ սրանք ՀՀ «ժողվարչապետի» սույն մեսիջը համերաշխաբար որսացին և ասես հոգու մխիթարանք ըմբոշխնեցին «անգլիախոս» Նիկոլ Վովաևիչի շուրթերից հորդող պոպուլիզմի և դատարկախոսության «գոհարները»։ Չեմ թաքցնի, որ լրագրողական համքարության գծով իր երբեմնի գործընկեր Սթիվեն Սակուրին Նիկոլ Վովաևիչի տված հարցազրույցի վերջում ես թեթևության ինչ-որ զգացողություն ունեցա՝ պայմանավորված երկու փոխկապակցված հանգամանքներով, դիցուք. ինչպես ասում են, բարիք է, որ հարցազրույցը տեսակոնֆերանսի ձևաչափով էր, քանզի եթե երես առ երես լիներ, ապա երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե տրվող հարցերի ընթացքում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից վարձված այդ մասնագետը ուր որ է հայրաբար կքաշի Նիկոլ Վովաևիչի ականջները, իսկ ծրագրի վերջում, մերժողական պատասխան լսելով հայկական զինված ուժերի, որոնք փրկում էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ցեղասպանությունից, չկատարած հանցագործությունների համար զղջալու իր առաջարկին, թևատակից կհանի գոտին, որով կդաղի մեր Նիկոլի հետույքը, մանավանդ եթե պատասխանելով այդ հարց-մեղադրանքին՝ Նիկոլ Վովաևիչն ասի մի ինչ-որ հասկանալի բան, որը չի տեղավորվի British Petroleum-ի և մառախլապատ Ալբիոնից Ափշերոնյան սուլթանության այլ գործատուների ու բարեկամների պլաններում։ Հանկարծ մի իրողություն չմոռանամ, հարգելի ընթերցող, և կրկնեմ. Նիկոլ Վովաևիչն այդ տխրահռչակ հարցազրույցում հաստատեց, որ եթե ՀՀ անվտանգության հարցերում մեր երկիրը համագործակցում է Ռուսաստանի հետ (ճիշտ ժամանակն է շնորհակալություն հայտնելու ստրատեգ Նիկոլին, որն, այնուամենայնիվ, հանգստացրեց մեր ռուս դաշնակիցներին), ապա բարեփոխումների իրականացման հարցերում Հայաստանը համագործակցում է Եվրոպական միության հետ։

Երկրորդ հանգամանքը, որն իմ մեջ որոշ հանգստություն արթնացրեց, Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման արևմտյան ստրատեգների արտահայտած՝ արդեն չթաքցվող կասկածներն են Նիկոլ Վովաևիչի և սորոսյան խառնամբոխի գործունակության վերաբերյալ՝ տոտալիտար կրոնական աղանդների և «ժողվարչապետի» սրտին սիրելի ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների հետ միասին, առ այն, որ այդ հակազգային ուժերը հոգեբանորեն պատրաստ չեն վերջնականապես քանդելու հայոց պետականության հիմքերը։ Ընդ որում՝ նման կասկածներ, ըստ երևույթին, արտասահմանյան տիկնիկավարների գիտակցության մեջ առաջացել և արմատավորվել են 2019թ. հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար Զ.Մնացականյանի անհստակ հարցազրույցից հետո BBC-ի «HARDTalk» ծրագրի այդ նույն հարցազրուցավարին։

Ընթերցողը կարող է կասկածել, թե թեկուզև բարձրաստիճան անձանց մեկ-երկու հարցազրույցը կարող է, իբր, սխալ տպավորություն ստեղծել։ Դե ինչ, նման կասկածների իրավունք, անշուշտ, կա։ Սակայն շատ ավելի համոզիչ են փաստարկներն ու փաստերը հօգուտ իմ պնդման։ Վերցնենք թեկուզ այն հանգամանքը, որ Նիկոլ Վովաևիչն ու ՀՀ կառավարությունում նրա զինակիցներն ահա արդեն ավելի քան երկու տարի հետևողականորեն քայքայում են հայ ժողովրդի գենետիկ կոդը, որը հայոց պետականության պահպանման միանգամայն անհրաժեշտ պայմանն է։ Դա դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելն է, դա նաև դպրոցական ծրագրից Մեսրոպ Մաշտոցի՝ հայոց գրերի գյուտի հեղինակի, հայ գիր ու գրականության, ազգային դպրոցի հիմնադրի, Աստվածաշնչի թարգմանչի, հայ միջնադարյան մեծագույն պատմիչ Մովսես Խորենացու՝ «Հայոց պատմություն» կոթողային աշխատության հեղինակի, իրավամբ «հայոց պատմագրության քերթողահայր» անվանված գիտնականի, հայ մեծագույն բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացու (որի պատվին 2018թ. մարտի 21-ին Վատիկանում կանգնեցվեց նրա արձանը) գործերը հանելու ստոր մտադրությունն է։ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմաշունչ գեղցիների լուսատուի (որին գունավոր հեղափոխությունների անդրկուլիսյան ստրատեգները իշխանության բերեցին 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման արդյունքում) ղեկավարած ՀՀ հակազգային իշխանությունների կողմից շնորհազրկվածների թվին են դասվել նաև նշանավոր պատմիչներն ու աշուղները՝ Եղիշեն, Նահապետ Քուչակը, Փավստոս Բուզանդը, Սայաթ-Նովան։ Իսկ ո՞վ կամ ի՞նչ է փոխարինելու կենսահաստատ կողմնորոշիչներին (որ պարունակվում են մեր մեծ նախնիների ստեղծագործություններում) դպրոցականների գիտակցության մեջ, որոնցից յուրաքանչյուրն իր ամուր տեղն է գտել համաշխարհային մշակույթի գանձարանում։

Սորոսյան շշալցման վայ-հեղափոխականների «պրոժեկտները», որ իրականացվում են տիեզերական մասշտաբի ստրատեգ Նիկոլ «լուսավորչի» զգոն ղեկավարությամբ, անգամ պատկառելի հեռավորության վրա գարշահոտում են։ Վերցնենք թեկուզ դպրոցական ծրագրերում սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի հայկական (դրանից պակաս զազրելի չդարձած) մեկնությունը (խոսքն այսպես կոչված Լանսարոտի կոնվենցիայի մասին է) կամ էլ Եվրոպայի խորհրդի՝ կանանց և ընտանեկան բռնության կանխման և դրա դեմ պայքարի կոնվենցիան (որը հայտնի է նաև որպես Ստամբուլյան կոնվենցիա)։ Նիկոլվովաևիչյան սատանայական թիմի այս փտած նախաձեռնություններն այլ կերպ, քան դավաճանություն ազգային շահերին չես անվանի։ Այս հակազգային, աճող սերնդի և երիտասարդության համար կործանարար նախագծերի, որոնք ուղղված են ընդհանրապես հայ ազգի քայքայմանը, ազգը հոգևորից զուրկ մարդկանց հանրույթի վերածելուն, կենսագործման նպատակով էլ հենց Հայաստան են գործուղվում էմիսարներ ԱՄՆ-ից և Եվրամիությունից, ընդ որում՝ ենթադրվում է, որ եվրոպացի պաշտոնյաների ղեկավարության ներքո աշխատելու են համարյա թե մի հարյուրյակ տեղական պաշտոնյաներ, որոնք կոփվել են սորոսյան հոգևոր բորդելներում, որոնց անունն է Լեգեոն։ Գրում եմ այս տողերը և մտաբերում Մեր Հոր՝ Հիսուս Քրիստոսի կողմից դիվահար մարդուց պիղծ հոգու դուրսմղման սյուժեն. «Որովհետև ասում էր նրան. Դուրս եկ, պիղծ հոգի, այդ մարդից։ Եվ հարցրեց նրան. Անունդ ի՞նչ է։ Եվ նա պատասխանեց և ասաց. Լեգեոն է իմ անունը, որովհետև մենք շատ ենք» (Ավետարան ըստ Մարկոսի, գլուխ 5, 8։9)։ Թող ների ինձ հարգելի ընթերցողը նման համեմատության համար, բայց հակազգային ուժերը արդի Հայաստանի իշխանությունում, ավաղ, լեգեոն են։ Միևնույն ժամանակ, նշենք, որ իրենց հակաքրիստոնեական արարքներում պսակազերծվելու և ոչ միայն իշխանական կառույցներից, այլև երկրից քշվելու վախով էր պայմանավորված ներկայիս իշխանավորների կենդանական սարսափը դպրոցներում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պատմության դասավանդման փաստից։ Նշենք նաև, որ այս հակազգային արարքին նախորդել էին վայրի, սատանայական հարձակումները Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ։

Ուրեմն, ինչո՞ւմ են արտասահմանյան ուղեվարները տեսել զբաղեցրած պաշտոնին Նիկոլ Վովաևիչի հետագա պրոֆանպիտանության ազդանշանը՝ միանգամայն իրավացիորեն կարող է հարցնել հարգելի ընթերցողը։ Եվ ինչո՞ւ եմ հղում կատարում նրանց։

Ընթերցողներին հիշեցնեմ, որ իմ «Անդրկովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է ս.թ. օգոստոսի 4-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում, ես մեջբերում եմ կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ս.թ. հուլիսի 29-ի ելույթից Բալաքենում ASAN хidmət տարածաշրջանային կենտրոնի բացման ժամանակ, մասնավորապես.

«Մեզ հայտնի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ծածուկ փող է ստանում Սորոսի հիմնադրամից, նրա գործակալն է, կատարում է նրանց պատվերները (Ալիևի այս հայտնությունն անձամբ ինձ ոգևորում է, ըստ երևույթին նա կարդում է REGNUM տեղեկատվական գործակալության նյութերը, որտեղ բացահայտ այդ մասին գրվում է վերջին երկու տարիներին – Ա.Գ.)»։ Հավանաբար, ափշերոնյան սուլթանի խորհրդականը, նաև անձամբ ինքը, հիանալի տեղեկացված լինելով Հայաստանում պետական հեղաշրջման նախապատմության և դրդապատճառների ու դրանց հաջորդող իրադարձությունների մասին, եկել է իր համար անմխիթարական եզրակացության, դիցուք. Նիկոլ Վովաևիչը, տիեզերական մասշտաբի ստրատեգ լինելով, «քցել» է Սորոսին ու ընկերակիցներին՝ անդրօվկիանոսյան ստրատեգների գծած՝ Արցախի Հանրապետությունը հանձնելու ճանապարհից խոտորվելով։ Մտաբերեք, հարգելի ընթերցող, Ն.Փաշինյանի՝ բովանդակությամբ փոխբացառող գոհարները ղարաբաղյան կարգավորման մասին։ Մեկ նա հայտարարում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», մեկ պարծենում հակամարտության կարգավորման իր մոտեցման լայնությամբ՝ միևնույն ժամանակ հատկապես նշելով, որ ընդունվող որոշումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ժողովուրդներին։ Այնինչ, անգամ ծույլին է հասկանալի, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» կարգախոսը նշանակում է հայկական կողմի դուրս գալ բանակցային գործընթացից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այսինքն՝ ափշերոնյան սուլթանի արձագանքի արդարացման ուղիղ ճանապարհ Ադրբեջանի կողմից Արցախին պատերազմ հայտարարելու մասին։ Իսկ երկրորդ կարգախոսը հակամարտության այնպիսի լուծում ընդունելու մասին, որը կբավարարեր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերին, նշանակում է քողարկված ընդունում այն բանի, որ անձամբ ինքը՝ իր իսկ սիրեցյալը, պատրաստ է անձնատուր լինել, հենց անձնատուր լինել։ Չէ՞ որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում որքան անիրատեսական, նույնքան էլ անփոփոխ է։ Չեմ կրկնի հակամարտության կարգավորման մասին ափշերոնյան ստրատեգների այդ զառանցանքը՝ այն չտարածելու համար։ Եվ ահա, Նիկոլ Վովաևիչի պարզունակ հնարքը աննկատ չմնաց, դրա համար էլ մուալիմ Իլհամը ընդվզել է Սորոսի դեմ, այո, այո, հարգելի ընթերցող, չէ՞ որ ադրբեջանա-թուրքական կողմը մշտական հիմքով, տարեցտարի հո իզուր չի՞ շռայլորեն ֆինանսավորել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը։

Իսկ ինքը՝ Նիկոլ Վովաևիչը, վերջնականապես կոպիտ վրիպեց Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Տավուշ-Թովուզի հատվածում ս.թ. հուլիսի 12-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո, երբ ՀՀ կառավարության նիստում սկսեց դուրս տալ նախապես պատրաստված բարբաջանքը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցնելով գուցե «մոլորված զինվորական ՈւԱԶ-ի մասին» հայ-ադբեջանական պետական սահմանի այդ հատվածում, ինչը մեկնակետ էր դարձել ռազմական գործողություններն սկսելու համար։ Նիկոլ Վովաևիչի այս ուղերձը, կայացած գործելակերպին համապատասխան, որքան պարզունակ, նույնքան էլ խորամանկ էր։ Դրա ենթատեքստն ակնհայտ է, դիցուք. հարգելի ուղղորդողներ, հավատացեք, որ ես կապ չունեմ ափշերոնյան սուլթանի ռազմական ագրեսիային հայկական զինված ուժերի ջախջախիչ արձագանքի հետ, դրանում ես մեղքի բաժին չունեմ։ Այսինքն՝ կենցաղային լեզվի թարգմանած՝ Նիկոլ Վովաևիչի այդ հարցը նշանակում էր, մի կողմից, որ նա հասկանում է, որ իրեն իշխանության բերած արևմտյան ստրատեգների առաջադրանքները կատարելով՝ ընդհուպ մոտեցել է կարմիր գծին, որը հատել նրան թույլ չեն տա հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հազար-հազարավոր այժմ անհայտ, բայց հոգով ուժեղ զինվորները, էլ չեմ ասում հայ ժողովրդի 1992-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի վետերանների բավական միանշանակ ու կոշտ արձագանքի մասին, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ բնակչությանը փրկեցին ցեղասպանությունից։ Փորձելով իմաստավորել «ժողվարչապետի» գործողությունները, նրա առաջին արձագանքը ս.թ. հուլիսի 12-ի ադրբեջանական ռազմական սադրանքին՝ հանկարծ մտաբերեցի արտահայտությունը «Սովորական հրաշք» ֆիլմից. «Ես երեք օր վազեցի Ձեր հետևից, որպեսզի ասեմ, թե որքան անտարբեր եմ Ձեր հանդեպ»։

Այդպես էլ Նիկոլ Վովաևիչն էր ցանկանում ինչ-որ կերպ արդարանալ իր ուղղորդողների առջև՝ դրա համար անվարժ, բայց բավական պատեհ օգտագործելով ՀՀ կառավարության նիստը։ Չէ՞ որ նրան ներհատուկ ստախոսության պատճառով նա հայտնվել է ցուգցվանգի վիճակում, որտեղ նրա ցանկացած գործողություն տանելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում մնալու հետագա անհնարինությանը, էլ չեմ ասում պատերազմի պայմաններում ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթների կատարման անհնարինության մասին։ Բայց չէ՞ որ իրադարձությունների զարգացման ընթացքը Հարավկովկասյան տարածաշրջանում ավելի ու ավելի իրատեսական է դարձնում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման հնարավորությունը՝ միաժամանակ նախապես ռազմական սադրանք նախաձեռնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին։ Բայց այդ ամենի մասին՝ հերթով։ Այսպես, ս.թ. օգոստոսի 9-ին Worldcrisis.ru ինտերնետ-պորտալում հրապարակվեց Ալեքսանդր Վինոգրադովի «Էրդողանի քեյսը. Արգենտինան արդեն դեֆոլտ է հայտարարել, Թուրքիան կարող է հաջորդը լինել» հոդվածը։ Հոդվածի անոտացիայում կարդում ենք. «Թուրքիայում ներկայիս տնտեսական իրավիճակի զարգացման երկու տարբերակ կա, կարծում է «БИЗНЕС Online»-ի մեկնաբան Ալեքսանդր Վինոգրադովը։ Կամ ինչ-որ մեկն Անկարային շատ փող կտա, ինչը թույլ կտա թուլացնել կապիտալի արտահոսքն ու կանգնեցնել տնտեսության դոլարայնացման հորձանքը, կամ նրան սպասվում է լիրայի (թուրքական դրամական միավոր – Ա.Գ.) կտրուկ արժեզրկում, սղաճից և, հավանաբար, պետական դեֆոլտից բաղկացած լրակազմ»։ Այնուհետև հոդվածի հեղինակը ներկայացնում է տվյալներ, որոնք համոզիչ կերպով վկայում են Թուրքիայում դեֆոլտի միանգամայն իրական հեռանկարի մասին։ Այնուհետև, ս.թ. հուլիսի 21-ին ելույթ ունենալով Թուրքիայում կառավարման ձևի փոփոխության 2-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ, նախագահ Էրդողանը հայտարարեց. «Մենք լի ենք մեր բարեկամներին և թշվառ վիճակում հայտնվածներին օգնության գալու վճռականությամբ, ինչպես անում ենք Սիրիայի հյուսիսում և Լիբիայում։ Թուրքիան նաև անհապաղ կաջակցի Ադրբեջանին Հայաստանի գրոհների ֆոնին» (Ադրբեջանի սադրանքը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Տավուշի հատվածում թուրքական սուլթանն անվանում է Հայաստանի գրոհներ – Ա.Գ.)։ Այլ մեջբերումներ չեմ կատարի, որոնք բնութագրում են թուրքական սուլթանի հռետորաբանության ողջ ագրեսիվությունը՝ հասցեագրված Հայաստանին և Արցախի Հանրապետությանը։ Բավական է ասել, որ Էրդողանի և Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ հուլիսին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի օրերին և դրանից հետո արված հայտարարությունները լիովին տեղավորվում են Թուրքիայի վարած պանթյուրքիզմի քաղաքականության մեջ, քանզի հայկական երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյության փաստն իսկ, ըստ երևույթին, միակ խոչընդոտն է Թուրքիայի կողմից իսլամական աղեղի ստեղծման ճանապարհին՝ Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների ողջ պարագծով, ներառյալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի հետ սահմանը։ Կարճ ասած՝ ադրբեջանա-թուրքական տանդեմի էությունը, բուն բովանդակությունը բավական մանրամասն ներկայացված են «Ալիևի բարի կամքի ժեստը» վերնագրով հոդվածում՝ հրապարակված ս.թ. օգոստոսի 15-ին Minval.az ինտերնետ-պարբերականում։ Հոդված, որն այլ կերպ, քան Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական ագրեսիայի հայտարարմանը նախորդող մանիֆեստ չես անվանի։ Որոշ մեջբերումներ կատարենք այդ հրապարակումից. «…Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում եղբայրական Ադրբեջանին հավանական ռազմական աջակցության մասշտաբները՝ ի պաշտպանություն «արտաքին ուժից» Հարավային Կովկասում, անգամ ավելին են, քան Անկարայի՝ Լիբիայում և Սիրիայում այդ նույն «արտաքին ուժին» խաղաղության հարկադրելու Անկարայի գործողությունները (ոչ երկիմաստ ստոր ամբաստանություն Ռուսաստանի հասցեին – Ա.Գ.)։ …Նախագահ Իլհամ Ալիևը արտաքին գործերի նորանշանակ նախարարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ մատնանշում է բանակցային գործընթացի իմիտացիայի շարունակման անթույլատրելիությունը՝ ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ և ստատուս-քվոյի պահպանմամբ (ըստ էության, հայտարարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացից դուրս գալու մասին – Ա.Գ.)։ Նույն հայտարարությունում (նկատի ունի Թուրքիայի նախագահի – Ա.Գ.) որպես արտաքին քաղաքականության գերակա գործընկերներ անվանապես նշվում են բոլոր հիմնական ակտորները (Թուրքիա, Իսլամական համագործակցության կազմակերպություն, ԵՄ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և այլն), բացի այն երկրից, որը Հարավային Կովկասը համարում է իր բացառիկ շահերի ոլորտ (խոսքը Ռուսաստանի մասին է, և փառք Աստծո – Ա.Գ.)։ Ռուսաստանը լոկ հասկացվում է այն երկրների շարքում, որոնք նշված են որպես «հարևան»։ Ռուսական գազը գնելուց Անկարայի փաստացի հրաժարվելու, Եվրոպայում վերջին 20 տարիներին դրա գնի՝ մինչև նվազագույն նիշերի անկման ֆոնին SOCAR-ը դառնում է Թուրքիային երկնագույն վառելիքի հիմնական մատակարարը։ …Ամբողջ աշխարհում տեղի են ունենում հայկական սփյուռքի՝ իրենց մասշտաբներով և բարբարոսությամբ աննախադեպ գրոհներ արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների և հայրենակիցների դեմ»։ Դե, ճիշտ ինչպես ռուսական «Վախի աչքերը մեծ են» ժողովրդական հեքիաթում, որտեղ վախից տատիկի ոտքերի մոտ թռած նապաստակի նման՝ ադրբեջանցի վայ-մարտիկները վախից ու ամբողջ թափով սողում են ուղիղ Ռուսաստանի ոտքերի տակ, որն իրենք իսկ ալիևյան քարոզչության խոսափողով անվանում են «հարևան» երկիր (minval.az/news/124 020 717)։

Այնուհետև, իրենց վատ քողարկվող վախը թաքցնելու համար, minval.az ինտերնետ-պարբերականի քաղաքականության բաժինը մարգարեանում է. «…Կրեմլն իր ֆորպոստի միջոցով արդեն չի կարող միանձնյա պայմաններ թելադրել Հարավային Կովկասում։ Մոսկվայի «փափուկ» և «կոշտ» ուժի գործիքները տարածաշրջանում այնքան էլ արդյունավետ չեն, իսկ Հայաստանը, հատկապես իր ներկայիս ղեկավարությամբ (որը չի արդարացրել ֆինանսական ֆիլանտրոպ Ջորջ Սորոսի կապիտալ ներդրումները – Ա.Գ.), դրանք ավելի է թուլացնում։ Մոսկվային ժամանակ էր պետք այս իրողությունները հասկանալու համար։ Նախագահ Իլհամ Ալիևը սպասեց ուղիղ մեկ ամիս հուլիսյան իրադարձությունների սկսվելուց հետո։ Նրա ռազմավարական տոկունությունը օգոստոսի 12-ին նախագահ Պուտինին արած հեռախոսազանգը վերածեց բարի կամքի ժեստի»։ Քիչ է մնում բացականչես. «Սաղօլ, չոխ սաղօլ, յոլդաշ Ալիև» (կեցցես, շատ կեցցես, ընկեր Ալիև – թարգմ. ադրբեջաներենից)։ Բայց չէ՞ որ ավելի ազնիվ կլիներ ասել, որ ափշերոնյան սուլթանը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքից (որը խայտառակությամբ ավարտվեց Ադրբեջանի զինված ուժերի համար) միայն 25 օր հետո է զանգահարել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ դադար տալով, որպեսզի իր անանց վախն ի ցույց չդնի՝ կապված «ռազմական նշանակության բեռների ծավալի մասին» տեղեկատվության հետ, «որոնք Ռուսաստանից Հայաստան էին բերվել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական բախումներից անմիջապես հետո՝ մինչ օրս, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքների օգտագործմամբ և կազմել են ավելի քան 400 տոննա, և ընդգծել է, որ հեռախոսազանգի հիմնական նպատակը այս հարցը պարզաբանելն է» (vzglyad.az/news/171 692, «Տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ»)։ Այսպիսին է «Ալիևի բարի ժեստի» իսկական էությունը, որը բավական յուրատեսակ է մատուցվում minval.az-ում։ Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ Ալիևի հեռախոսազրույցից 5 օր հետո ափշերոնյան սուլթանի օգնական Հիքմեթ Հաջիևն իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանին համերաշխության համար. «Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների միջև կառուցողական երկխոսություն է հաստատվել, որը հենվում է վստահության վրա։ Մենք կարող ենք բաց քննարկել ցանկացած հարց։ Մենք բարձր ենք գնահատում այն, որ օրերս պաշտոնական Թբիլիսին թույլ չտվեց Վրաստանի տարածքով Հայաստան զենքի տարանցումը։ Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունները մտադիր են այսուհետ էլ ավելի խորացնել հարաբերությունները»,- նրա (Հիքմեթ Հաջիևի – Ա.Գ.) բառերը մեջբերում է APA-ն» (minval.az/news/124 021 507, «Ադրբեջանը շնորհակալություն է հայտնում Վրաստանին Հայաստանի հանդեպ վերջերս կատարած սկզբունքորեն կարևոր քայլի համար», 17 օգոստոսի 2020թ.)։

Հարգելի ընթերցողն, անշուշտ, կռահեց, որ Հայաստանին սպառազինությունների նոր խմբաքանակի մատակարարումները (գուցե Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի կարիքների համար) լրջորեն խախտել են ադրբեջանա-թուրքական զինվորականության պլանները, որն անթաքույց պատշաճ տեղեկատվական ֆոն էր պատրաստում Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման համար, ինչը ոչ քիչ չափով պայմանավորված էր նրանով, որ անդրօվկիանոսյան ուղեվարների պլանները՝ կապված իշխանությունում Նիկոլ Վովաևիչի գտնվելու հետ, ինչպես ընդունված է արտահայտվել գրական լեզվով, զուր էին։ Իսկ հիմնական ակտորները՝ հանձինս Թուրքիայի, ԻՀԿ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի (Հարավային Կովկասում – Ա.Գ.), ըստ իս, բացի Թուրքիայից և ԻՀԿ-ից, ներկայում Արևելյան Միջերկրածովում ՆԱՏՕ անդամներ Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական սրացման պայմաններում, ձեռնպահ կմնան ռազմական լարվածության նոր օջախի ստեղծում սադրելուց Ռուսաստանի հարավային սահմաններին։ Մանավանդ որ առաջիկայում նրանք պետք է կողմնորոշվեն Նիկոլ Վովաևիչին փոխարինելու հարցում, որն իրեն չի արդարացրել։

Ընդ որում՝ այնպիսի փոխարինմամբ, որն իր գործողություններով երկիրը կբերի Ադրբեջանի հետ պատերազմի սանձազերծման սպառնալիքին, քանի որ անդրօվկիանոսյան ստրատեգները հիանալի հասկանում են, որ գլոբալիստների՝ «Նիկոլ Փաշինյան» կոդային անվանումը կրող նախագիծը ձախողվել է, իհարկե՝ ոչ առանց շոշափելի հարված հասցնելու հայ ժողովրդի միասնությանը, հայ հասարակության հոգևոր-բարոյական հիմքերը լրջորեն սասանելու, որոնք կազմում են հայոց պետականության գլխավոր հենարանը։ Միևնույն ժամանակ, նշենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ձևափոխելու գլոբալիստների պլանները՝ Ռուսաստանի հարավային մատույցներում անկայունության գոտու ստեղծմամբ, չեն փոխվել։ Դրանք Արևմուտքի գեոստրատեգների ծրագրի օրգանական մասն են, որոնց գործունեությունը ենթարկված է Երկիր մոլորակի վրա համաշխարհային ֆինանսական կապիտալի տիրապետության ապահովմանը։ Իսկ աշխարհիս ֆինանսական հսկաների այդ բաղձալի նպատակին հասնելու բանալին որքան պարզ, նույնքան էլ նենգ է. ստեղծել աշխարհաքաղաքական պայմաններ դոլարի տպագրասարքի անխափան աշխատանքի համար, որն աշխատում է ԱՄՆ խոշոր քաղաքներում գտնվող 12 դաշնային պահուստային բանկերի և մոտ երեք հազար առևտրային բանկերի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում միավորված անխոնջ հսկողության ներքո։

Ընդ որում՝ քաղաքական-տնտեսական նպատակահարմարությանը համապատասխան, համաշխարհային ֆինանսական կապիտալը հաշվի կառնի Եվրոպական Կենտրոնական բանկի պահանջմունքները, որը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում, և, իհարկե, չի նեղացնի նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության գլխավոր ֆինանսական ինստիտուտին, երկիր, որն իրավամբ համարվում է աշխարհում գունավոր հեղափոխությունների հիմնական գաղափարախոսներից և մատակարարներից մեկը (եթե ոչ հիմնականը), ներառյալ, բնականաբար, նաև ԱՊՀ երկրները։

Ընթերցողներին հիշեցնենք, որ «Լոնդոնը առաջինը մնաց աշխարհի ամենախոշոր ֆինանսական կենտրոնների ցուցակում, չնայած ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշմանը», ասվում է Z/Yen Group Ltd ֆինանսական քոնսալթինգային ընկերության տեսությունում, որը կես տարին մեկ անգամ հաշվում է Global Financial Centres Index (GFCI) ցուցիչը (Interfax.ru>business/605 358)։ Գաղտնիք չէ, որ մեր օրերում այդ հզորագույն ֆինանսական մոնստրների ճանապարհին կանգնած են Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եվ որքան սրբապիղծ է մեզ համար, նույնքան էլ, ավաղ, տրամաբանական է համաշխարհային ֆինանսական շնաձկների դիրքերից լուրջ լարվածության ստեղծումը՝ քաոսի մեջ ներքաշելու համար բոլոր պետությունները, որոնք գտնվում են մեր ռազմավարական դաշնակցի՝ եղբայրական Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության (որը XX դարի 90-ական թթ. հայ-ադրբեջանական արյունալի դիմակայության ընթացքում ցուցաբերեց բազմահազարամյա պարսկական քաղաքակրթությանը հատուկ իր բարձր բարոյական էությունը, ինչը լիովին առկա է նաև արդի փուլում) սահմանների ողջ պարագծով։ Եվ իհարկե, դրված է ցանկացած միջոցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական հզորությունը սասանելու խնդիրը, որը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշինքով, համոզված եմ, XXI դարի քաղաքակրթության տիեզերական փլուզումը կանխելու միակ հուսալի երաշխավորն է։

Հ.Գ. Կարդալով հոդվածը՝ ընթերցողը կարող է միանգամայն սպասելիորեն մտածել այն մասին, որ ես հատուկ շեղվեցի հարցի պատասխանից՝ իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին նիկոլվովաևիչյան մղձավանջից հետո։ Հարցը, ավելի շուտ՝ դրա պատասխանը, անկասկած, բավական հրատապ է։ Բայց դա առանձին վերլուծության թեմա է։ Ասեմ միայն, որ գլոբալիստները և նրանց ձեռքի տակ գտնվող սորոսյան լափակերները ձևացնելու են ՀՀ-ում իշխանազավթման հնարավորություն անհամեմատ ավելի արմատական՝ ահաբեկչության «ազգական» ուժերի կողմից, որպեսզի իրենց իսկական թեկնածուի իշխանության գալն ընկալվի ոչ այլ կերպ, քան ի վերուստ ուղարկված բարիք, համարյա թե հայ ժողովրդի փրկություն։ Նման սցենարն, անկասկած, առկա է գլոբալիստ ստրատեգների գզրոցներում։ Աստված մի արասցե, որ այդ պլաններն իրականանան, այդ ժամանակ մենք կդառնանք հայոց պետականության ավելի «քաղաքակիրթ» փլուզման և Արցախի Հանրապետության կորստի վկաները։ Կարծում եմ, որ այս վտանգի գիտակցումը, վերջապես, կդրդի Հայաստանի իսկական բարեկամներին օգնել մեր Հայրենիքի հայրենասերներին՝ կազմակերպելու առաջին հերթին Հայաստանի և Ռուսաստանի թշնամիների նկրտումների համակարգային դիմակայությունը։ Ի՞նչ կլինի հետո։ Ցույց կտա ժամանակը։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ