14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հնարավոր է պահանջվի 20, 30 կամ 50 տարի. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական և լրագրող Էթյեն Մահչուփյանը «Արդար հիշողություն» նախաձեռնության ներկայացուցիչների հետ զրույցում անդրադարձել է քաղաքական մի շարք հարցերի, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:  Թուրքական «memurler.net» լրատվականի տեղեկացմամբ` Մահչուփյանը խոսել է նաև «1915թ. դեպքերի» հարյուրամյակի հետ կապված հնարավոր զարգացումների, ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի (Դարդանել) հաղթանակի տոնական միջոցառումների իմաստի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Մահչուփյանը […]

Ավարտվում է Աբդուլլահ Գյուլի` ֆուտբոլային հանդիպումով սկսված քաղաքականությունը. EURONEWS-ի թուրքական ծառայություն

Նախօրեին ՀՀ նախագահը ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակով հայտնել էր 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արտգործնախարարների կողմից ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին: Դա մեծ արձագանք գտավ թուրքական մամուլում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Շուրջ 4 տասնյակ թուրքական լրատվամիջոցներից բացի թեմային անդրադարձել է նաև «Euronews»-ի թուրքական ծառայությունը: Վերջինս տեղեկացնում է Սերժ Սարգսյանի որոշման […]

Թուրքական լրատվամիջոցները արձագանքել են հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ցյուրիխյան արձանագությունները Հայաստանի Ազգային ժողովից հետ կանչելու ՀՀ նախագահի որոշումն իր արձագանքն է գտել է թուրքական լրատվությունում: Թեմային անդրադարձել են թե իշխանամետ, թե հակաիշխանական լրատվամիջոցները: Արձանագրությունների հետկանչն առավելապես լուսաբանվում է փաստի արձանագրման և լրատվության ձևաչափով` զերծ որևէ տեսակի մեկնաբանություններից, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Որոշ դեպքերում բացառություն […]

Թուրքիայում լույս է տեսել “1909 Ադանայի կոտորած. Երեք զեկույց” գիրքը

Թուրքիայում «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է Արի Շեքերյանի կազմած «1909 Ադանայի կոտորած. երեք զեկույց» գիրքը: Գիրքը մեկտեղում է Ադանայի կոտորածներից անմիջապես հետո դեպքերի մասին գրված երեք շատ կարևոր զեկույցները, ինչպես նաև այն ժամանակ կատարված 40-ից ավել լուսանկարներ, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Գրքում զետեղված են Կարապետ Չալյանի «Ադանայի դեպքը և պատասխանատուները», Արթին Արսլանյանի «Ինչպես Ադանայում […]

Եթե հայերը թեկուզ մեկ շրջան հանձնեին, սահմանը կարող էր բացվել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել էր Թուրքիայի ոչ մահմեդական համայնքների հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթաքցքում Դավութօղլուն պատասխանել է համայնքների ներկայացուցիչների հարցերին և հանդես եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «haberturk.com»-ին հղումով: Հայկական հարցի շրջանակներում Թուրքիայի վարչապետը մասնավորապես հետևյալն է ասել. «Հայկական սփյուռքը մեզ համար […]

Անգլիայի թագուհին ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա

Թուրքական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակում ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) մարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների մասին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` dunya.com-ին հղումով: Ապրիլի 24-ին կայանալիք պաշտոնական արարողություններին մասնակցելու է Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը: Նրա անվտանգությունն ապահովելու են 7 կործանիչ ռազմանավեր: Աղբյուրը նշում է նաև, որ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից շուրջ 14.000 […]

Այս խնդրին լուծում տանք. Էրդողանը` Հայոց ցեղասպանության մասին

Պաշտոնական այցով Կոլումբիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Բոգոտայի Էքտերնադո ու Անկարայի համալսարանների համատեղ ջանքերով կազմակերպված “1915 թվականը` Օսմանյան կայսրության ամենաերկար տարին” վերտառությամբ սիմպոզիումում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ “Անադոլու” լրատվական գործակալության` Էրդողան մասնավորապես ասել է. “Պատմությունը, ցավոք, միշտ գրվում է հաղթողի, իշխող ուժի ձեռքով և նրա տեսանկյունից: Մենք խստորեն […]

Ստամբուլի կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի “Նռան գույնը” ֆիլմը

Փետրվարի 12-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող Անկախ ֆիլմերի կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «Հաբեր թուրք»-ին հղումով: Այս մասին տեղեկանում ենք թուրքական  թերթի կայքից: Կայքն առանձնացրել է փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ամենադիտարժան ֆիլմերի տասնայակը, որում ընդգրկված է նաև «Նռան գույնը»: Կայքը նշում է, որ 1968 թվականին նկարահանված ֆիլմը […]

Թուրքիայի երկակի խաղը ահաբեկչության ճակատում

Newsweek գործակալությանը տված հարցազրույցում Իսլամական պետության նախկին ներկայացուցիչը, որն այսօր ներկայանում է «Շերկո Օմեր» կեղծանվամբ, մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից Իսլամական Պետությանը (ԻՊ) ահաբեկչական խմբին օժանդակելու մասին: Նրա փոխանցմամբ` թուրքական իշխանությունների օժանդակության քողի տակ ԻՊ զինյալները հատում էին Թուրքիայի սահմանը` աջակցելով քրդական ուժերի դեմ կռվող զինյալներին:   Հարցազրույցի ընթացքում Իսլամական պետությունում որպես կապի ինժեներ հանդես եկող […]

Հայերի եւ ասորիների հանդեպ մեր պապերի արածներից ամաչում ենք. Ահմեթ Թյուրք

Թուրքիայի Մարդինի համաքաղաքապետ ազգությամբ քուրդ Ահմեթ Թյուրքը հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գերմանիայում մի շարք հանդիպումներ է ունեցել: Համբուրգում Ալևիների մշակութային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ահմեթ Թյուրքը խոսել է նաև հայերի և ասորիների ցեղասպանության մասին, տեղեկացնում Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Դեմոկրատ հաբեր»-ին հղումով: «Հայերի և ասորիների հանդեպ մեր պապերի արածների համար ամաչում ենք»,-ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի