29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում լույս է տեսել “1909 Ադանայի կոտորած. Երեք զեկույց” գիրքը

Թուրքիայում «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է Արի Շեքերյանի կազմած «1909 Ադանայի կոտորած. երեք զեկույց» գիրքը: Գիրքը մեկտեղում է Ադանայի կոտորածներից անմիջապես հետո դեպքերի մասին գրված երեք շատ կարևոր զեկույցները, ինչպես նաև այն ժամանակ կատարված 40-ից ավել լուսանկարներ, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Գրքում զետեղված են Կարապետ Չալյանի «Ադանայի դեպքը և պատասխանատուները», Արթին Արսլանյանի «Ինչպես Ադանայում դատապարտվեց արդարությունը» և Հակոբ Պապիկյանի «Ադանայի զեկույցը» աշխատանքները:

Գրքի նախաբանը գրել է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը:

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թ. ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։ Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից։

1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ