26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի երկակի խաղը ահաբեկչության ճակատում

Newsweek գործակալությանը տված հարցազրույցում Իսլամական պետության նախկին ներկայացուցիչը, որն այսօր ներկայանում է «Շերկո Օմեր» կեղծանվամբ, մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից Իսլամական Պետությանը (ԻՊ) ահաբեկչական խմբին օժանդակելու մասին: Նրա փոխանցմամբ` թուրքական իշխանությունների օժանդակության քողի տակ ԻՊ զինյալները հատում էին Թուրքիայի սահմանը` աջակցելով քրդական ուժերի դեմ կռվող զինյալներին:  

Հարցազրույցի ընթացքում Իսլամական պետությունում որպես կապի ինժեներ հանդես եկող Օմերը պատմում է, թե ինչպես էին անցնում Ռաքայում գտնվող իրենց հենակետից Թուրքիայի սահմանը` Հյուսիսային Սիրիայի Սերեկանիյե քաղաքում գտնվող Սիրիական քրդերի դեմ հարձակվելու նպատակով:

ԻՊ հրամանատարը, Թուրքիայի սահմանով անցնելիս, հավաստիացրել է իր ենթականերին չվախենալ ոչնչից, քանզի իրենք լիովին համագործակցում են Թուրքիայի հետ` պատմելով նաև, որ իրենք պարբերաբար այդ ուղիով անցել են Ռաքքայից և Հալեպից դեպի Հյուսիսային Սիրիայի քրդական տարածքներ:

Հոդվածագիրը նշում է, որ մինչ վերջերս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան արգելափակում էր Քուրդ զինյալների անցումը իրենց սահմանով դեպի Սիրիա, որի նպատակն էր աջակցել իր գործընկերներին պաշտպանել Քոբանի սահմանային քաղաքը: Քոբանի քրդերը Newsweek գործակալության տված հարցազրույցում նշել են, որ սահմանով մատակարարում իրականացնողները հաճախ կրակահերթի էին ենթարկվում:

Սիրիական Քուրդիստանի Ազգային բանակի խոսնակ Պոլատ Կանի պնդմամբ կան բավարար ապացույցներ, որ թուրքական ուժայինները ակտիվորեն աջակցում են Իսլամական Պետությանը` տրամադրելով նրանց զենք, զինամթերք և թույլ տալով անցնել Թուրքիայի սահմանը հյուսիս-արևելյան Սիրիայի Ռոյավա քաղաքի Քուրդ ժողովրդի վրա անմարդկային հարձակումներ իրականացնելու նպատակով:

Ի հեճուկս Թուրքիայի համառ հերքմանը, Օմերի պնդմամբ` Թուրքիան դիտարկվում է որպես ԻՊ դաշնակից քրդերի դեմ պայքարում: «Քրդերը ընդհանուր թշնամի են և´ Իսլամական պետության, և´ Թուրքիայի համար: Բացի այդ, ԻՊ-ը շահագրգռված է համագործակցել Թուրքիայի հետ, քանի որ միայն Թուրքիայի սահմանով ԻՊ զինյալները հնարավորություն ունեն հասնելու Հյուսիսային Սիրիայում գտնվող քրդական քաղաքներ»,- ամփոփել է վերջինս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ