18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Քուվեյթում և Էմիրություններում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ից մարտի 1-ն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում և Քուվեյթի Պետությունում: Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ հայազգի տասնյակ գործարարների են ներկայացվել «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերության ծրագրերը, որոնք միտված են ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում […]

Նախկին Միսս Թուրքիային սպառնում է ազատազրկում նախագահ Էրդողանին «վիրավորելու» համար

Նախկին Միսս Թուրքիայի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում սոցցանցերում կատարած գրառումների համար, որոնք դատախազները համարել են քննադատություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է interpress.am-ը` Huffington post-ին հղումով: Էմրե Թելջին հայտարարել է, որ Ստամբուլի դատախազներից մեկը պահանջում է պաշտոնյային վիրավորելու համար պատասխանատվության ենթարկել Մերվե Բույուքսարաջին, նրան հետապնդելու հարցը այժմ պետք […]

Քանի դեռ Ղարաբաղի հարցում քայլեր չեն արվել, սահմանը չի կարող բացվել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելիս օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին, հայտնում է  Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «haberler.com»-ին հղումով: Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի կողմից որևէ նախաձռենություն կլինի հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում է, կամ հնարավո՞ր է խոսք լինել հայ-թուրքական սահմանի […]

Էրդողանի խոսնակը հերքել է Գալիպոլիի մարտերի 100-ամյա միջոցառումների չեղարկման լուրը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` analizmerkezi.com-ին հղումով: Քալընը անդրադարձել է նաև ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) 100 ամյակի միջոցառումների անվավեր ճանաչվելու մասին օրեր առաջ մամուլում տեղ գտած լուրերին: «Չանաքքալեի միջոցառումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ լուրը բոլորովին անհիմն և հնարովի: Դրանում ոչ […]

ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է. Ջեյմս Քլափեր. Azatutyun.am

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերիխոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է, գրում է Azatutyun.am-ը: Նա նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ […]

«Այդ ժամանակ մի 7 հոգի սպանվեց և բռնաբարվեց 5 հոգի»/վիդեո/

Այսօր «Հենարան»  մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ  հայ փախստականների «Ահազանգ» ՀԿ նախագահ Գրիշա Օգանեզովը նկատեց, որ մենք շարունակ ապրում և խոսում ենք միայն Սումգայիթի ողբերգությամբ, սակայն քիչ ենք անդրադառնում Գանձակին: «Նույն օրը՝ փետրվարի 27-ին ջարդեր սկսվեցին նաև Գանձակում՝Կիրովաբադում: հայկական թաղանաս կար Գանձակում ու թուրքերը չկարողացան ոչ մի բան անել, քանի որ հայերը շատ էին ու […]

Ադրբեջանը պարզապես պատրաստ չէ ընդունել ժողովուրդների ազատ դիրքորոշման իրավունքը. պատմաբան /վիդեո/

«Ընդունված է համարել, որ 1988 թվականի սումգաիթյան ոճրագործությունը դա Արցախի ժողովրդի ինքնորոշման ազատ արտահայտման դեպ ուղղված առաջին ոճրագործությունն էր, սակայն իրականում սումգաիթյան ոճրագործությունը դա Ադրբեջանի կողմից իրականացված տասնամյակների ընթացքում էթնիկ զտումների քաղաքականությունն է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Մելքոնյանի դիտարկմամբ 1921 թվականից հետո այն  ինտերնացիոնալի գաղափարախոսությունը , որը փորձում […]

ԼՂՀ ԱԺ նախագահն այցելել է Արցախի պետական համալսարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 27-ին Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ:Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է գիտակրթական գլխավոր հաստատության և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը: Անդրադառնալով 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների պատմական նշանակությանը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության՝ որպես արցախյան […]

«Բռնաբարել էին փողոցում ու այլանդակ ձևով»/վիդեո/

«Բռնաբարել էին փողոցում ու այլանդակ ձևով, անգամ չեմ էլ ուզում ասեմ: Մեկը չէր արել, գցել էին տակառի վրա ու….»,-մեզ հետ զրույցում պատմեց Հայ փախստականներին աջակցող «Ահազանգ» հ/կ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանը: Դեպքը տեղի է ունեցել 27 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 27-ին Սումգայիթում: Դաժանության ևս մեկ վկայության կրողը դարձավ հայ ժողովուրդը: «Կատարյալ ցեղասպանություն»,-ցավով ասաց Եփրեմյանը: Մանրամասները՝ […]

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. գերմանաբնակ թուրք պատգամավոր

Գերմանիայի «Ձախերի» կուսկացության ազգությամբ թուրք պատգամավոր Հաքան Թաշը խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նշել է, որ Թուրքիան պետք է առերեսվի պատմության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Հաբեր»-ին հղումով: Թաշը նշել է, որ մարդկանց բռնի տեղահանումն արդեն իսկ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: «Փաստաթղթերից պարզ է դառնում, որ բռնի տեղահանումը միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի