18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի. Շարմազանովը Լիտվացի պատգամավորներին

Այսօր Լիտվայի խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանականների հետ: Մասնավորապես, Լիտվայի Սեյմասի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի և մյուս ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին: Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Ղարաբաղյան հարցի կարգավորումը […]

«Տրամաբանությունից դուրս եւ ոչ իրավական պահանջներ». Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող ԵԽ զեկույցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը  հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանում (ԵԽ) մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ զեկույցում Հայոց ցեղասպանությանն առնչվող հիշատակումների կապակցությամբ, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Բիլգիչի բնորոշմամաբ` նշյալ զեկույցում 1915 թվականի դեպքերի վերաբերյալ  տեղ են գտել պատմական ճշմարտությունից և իրավական հիմնավորումներից զուրկ արտահայտություններ: Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության՝ Բիլգիչը մասնավորապես ասել […]

«Հոսանքն ու հեռախոսները անջատել էին, ու սպանելը…»/վիդեո/

80 ամյա Ջուլետա Եփրեմյանը տարիների հեռվից վերլուծում և գնահատում է Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդերի դրդապատճառները: Եփրեմյանը փաստում է, որ հայերը հատկապես զգուշավոր դարձան հայր Ալիևի իշխանության գլուխ կանգնելուց հետո: «Ֆուտբոլային խաղի ժամանակ ադրբեջանցիները դանակահարեցին հայ ֆուտբոլիստին, բայց մենք վախեցանք նրան Գանձակի հիվանդանոց տանել»,-մեզ հետ զրույցում հիշեց Եփրեմյանը: Սումգայիթյան ջարդերի մասին Գանձակում իմացան մարտին. «Հոսանքն ու […]

Գերմանաբնակ թուրք քաղաքական գործիչը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայում «Կանաչների կուսակցության» համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, գրում է Ermenihaber.am-ը: Նրա նշել է, որ 100-րդ տարելիցին արդեն հասունացել է «ցեղասպանություն» եզրույթը այլևս չթաքցնելու պահը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը, Օզդեմիրն ափոսոսանք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պատշաճ կերպով […]

Ականատես. «Թուրքերը շուկայում հայերեն գրքերն օգտագործում էին պանիր փաթեթավորելու համար»

Թուրք լրագրող, սյնակագիր Սերդար Քորուջուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայկական մշակութային արժեքների ոչնչացմանը, գրում է  Ermenihaber.am-ը: «Ակոս» թերթում հրապարակված «1915-ին հայկական գրքերի մեջ պանիր էին փաթաթում» վերտառությամբ հոդվածում Քորուջուն, անդրադառնալով Ստամբուլում դասական արվեստի ցուցադրության բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի ելույթին, գրել է. «Էրդողանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից Սիրիայում և Իրաքում […]

Համանախագահներն այսօր Մինսկում ԼՂ հարցի շուրջ հանդիպում կունենան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մինսկում հանդիպում կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ուրախ եմ միանալ համանախագահներին այսօր Մինսկում Բելառուսի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար»,- գրել է նա:

Բերձորի դեպքերով՝ մի շարք ոստիկաններ կարգապահական տույժերի ենթարկվեցին

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մարտի 9-ին ստորագրված  հրամանով` 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից ԼՂՀ-ում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների համար ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվեցին կարգապահական տույժերի։ ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար […]

Կինն ազատվել է աշխատանքից` Էրդողանին եւ Դավութօղլուին քննադատող ֆեյսբուքյան գրառման համար

Թուրքիայի քաղաքացի մի բուժաշխատող ազատվել է աշխատանքից` ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած իր հրապարակումներում երկրի նախագահին ու վարչապետին քննադատելու համար, գրում է Ermenihaber.am-ը` «evrensel.net»-ին հղումով: Չանաքքալեի նահանգապետարանի Հանրային առողջության վարչությունը տեղեկություն է ստացել Չանաքքալեի մի բժշկական ընկերության սանիտարական մաքրության ծառայության աշխատակցուհի Ա.Ս.-ի  վերոհիշյալ գրառումներ մասին, ինչի հիման վրա նահանգապետարանը պաշտոնական գրություն է ուղարկել բժշկական ընկերությանը` «անհրաժեշտ […]

Վարչապետը կարևորել է ՏԻՄ-երի զարգացումը

 Մարտի 9-ին մեկնարկել է համայնքների ղեկավարների համար կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող դասընթացների՝ այս տարվա առաջին փուլը, որին մասնակցում են 30 համայնքապետեր՝ հանրապետության բոլոր շրջաններից: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով դասընթացների մասնակիցներին, կարևորել է վերապատրաստման այդ հնարավորությունը՝ համայնքապետերի որակավորման աստիճանի բարձրացման, գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Իր խոսքում վարչապետը […]

Ապրիլի 24-ին Անգլիայի արքայազն Չարլզը որդու հետ կմեկնի Թուրքիա

Ապրիլի 24-ին Թուրքիայում կանցկացվեն Դարդանելի (Գալիպոլի, Չանաքքալե) ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված միջոցառումները: Թուրքական «Հյուրիյեթ» թերթը տեղեկացնում է, որ միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիա կժամանեն Անգլիայի թագաժառանք արքայազն Չարլզը և նրա որդին՝ արքայազն Հարրին, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Իսկ Լոնդոնում Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ամուսնու` Էդինբուրգի դուքսի և թոռան՝ արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ կմասնակցի Գալիպոլիի ռազմական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի