29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան երբեք չի հասունանա որպես ազգ, եթե հրաժարվի ընդունել չարիքը

«Անդրադառնալով մարտի 9-ին Հայոց Ցեղասպանության թուրքական ժխտողականության վերաբերյալ Քրիս Բոհջալյանի հրապարակային հոդվածին, ցանկանում եմ բացատրել, թե ինչու Թուրքիան, ի տարբերություն Գերմանիայի, չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, գրում է Interpress.am-ը` The Boston Globe-ին հղումով:

Քաղաքական հոգեբանության դասեր անցած հոգեբույժ պետք է լինել  Թուրքիայի շարժառիթները հասկանալու համար: Ցավոք,  Թուրքիան խորը թերարժեքության բարդույթ ունի , հատկապես նրա առաջնորդները, որոնք լվանում են իրենց ժողովրդի ուղեղը այսամենին հավատացնելու համար: Գերմանիան ուժեղ երկիր է, այն գիտակցում է, որ  առաջին հերթին  ինքդ պետք է խոստովանես չարիքը, որպեսզի հասունանաս որպես ազգ:

Թուրքիան, կարճ ասած, պետք է չափահաս դառնա: Ցավոք, այն աստիճանաբար դառնում է արմատական-իսլամիստական, և հավանականությունը, որ կճանաչի ուրիշի ցավը, պակասում է: Ավելի վատ է, որ Թուրքիայի ճնշման ներքո Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչում նաև Միացյալ Նահանգներն ու Իսրայելը: Այսինքն, ինչ-որ իմաստով, այս երկրներն էլ պետք է հասունանան:

Ամերիկան և Իսրայելը Թուրքիայի կարիքը չունեն: Նրանք պետք է Թուրքիայի դեմ կանգնեն ու պարտադրեն այդ երկրին ճանաչել ցեղասպանությունը: Բայց նախ և առաջ իրենք պետք է այն ճանաչեն:

Ես զգում եմ, որ ժամանակի ընթացքում թուրք ժողովուրդը,  ում ես քնքշորեն սիրում եմ, կհասունանա ու կստանա իրեն արժանի ղեկավարներ, ինչպես նաև մահմեդական մյուս բոլոր երկրները»:

Ջեք Նասան Փոթեր

Նյութոն

Հարվարդի համալսարանի Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրությունների Դևիսի կենտրոնի գիտաշխատող, գրող, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի  նախկին փոխնախագահ և մի շարք գրքերի հեղինակ, այդ թվում, «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները»  և  «Ցեղասպանական մտածելակերպ»

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ