18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իվանիշվիլին անդրադարձել է Հայաստանի ԿԲ-ի աշխատանքին

Վրաստանում ստեղծված ֆինանսական ճգնաժամին արձագանքել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով պաշտոնից հեռանալուց հետո կուլիսների հետևից հետևում է Վրաստանում ընթացող զարգացումներին: Վերջին օրերին ազգային արժույթի արժեզրկման առնչությամբ ևս Իվանիշվիլին զերծ չի մնացել մեկնաբանություն անելուց, և ներկայացրել է իր կարծիքը ֆինանսական շուկայում առկա վիճակի վերաբերյալ: Նախկին վարչապետը լարիի կուրսի նվազումը պայմանավորել է արտաքին աշխարհում տեղի ունեցող […]

«Ձգել են գոտիները». արտարժույթի ճգնաժամ է

Դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը սկսել էր ակտիվորեն նվազել դեռ անցյալ տարվա նոյեմբերի 20-ից, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում լարին նվազել է 20 տոկոսային կետով: 2014թ-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը տատանվել է 1,72-1,78 սահմաններում: Ըստ տնտեսագետների՝ այս ժամանակահատվածում լարին եղել է գերարժևորված: Նոյեմբերի 20-ից սակայն Վրաստանում սկսվեց լարի արժեզրկումը: 2015թ-ի […]

Նիստ՝ ԼՂՀ ԱԺ-ում

  Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:        Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի հունվար-փետրվար ամիսների գործունեությունը, հակիրճ անդրադարձ կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին ու քաղաքական իրադարձություններին :        Խորհրդարանը հաստատել է 11-րդ […]

Նորածին տղային վաճառել են ու տեղափոխել Արցախ.թրաֆիկինգի դեպք Հայաստանում/վիդեո/

2013 հունիսի 12-ին Նարինեն, որը միայնակ մայր էր պատրաստվում  դառնալ, ծննդաբերեց Երևանի հիվանդանոցներից մեկում: Վստահելով ծանոթ բժշկին սոցիալապես ծանր վիճակում գտնվող երիտասարդ կինը չէր մտածում, որ իրենից կխլեն նորածնին: Նարինեն երբեք չի մտածել երեխայից հրաժարվելու մասին: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նարինե Նիկողոսյանի փաստաբանը` Լեռնիկ Հովհաննիսյանը փաստեց, որ տեղի է ունեցել երեխայի առևանգում և փաստաթղթերի […]

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Խոջալուի դեպքերի կապակցությամբ

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որի կազմը համալրում են ներկայացուցիչներ իշխող «Արդարություն և զարգացում», (ԱԶԿ-AKP), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություններից, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ Թուրքիայի մեջլիսի պաշտոնական կայքի` նշյալ հայտարարությունը կոչ է անում Խոջալուի դեպքերի (իրենց բնորոշմամբ` կոտորածի) պատասխանատուներին կանգնել միջազգային արդարադատության առջև, իսկ Հայաստանին՝ հնարավորինս արագ […]

Օքթայ Ասադով. «Մենք գումար ենք տնտեսում Հայաստանի հետ պատերազմի համար». Azatutyun.am

Ադրբեջանի կենտրոնական բանկն այլևս արհեստականորեն նույն մակարդակի վրա չի պահի ազգային տարադրամի` մանաթի փոխարժեքը: Պատճառներից մեկը Բաքվում առկա մտավախություններն են, թե Հայաստանի հետ պատերազմի դեպքում երկիրը կարող է հայտնվել առանց բավարար ֆինանսական միջոցների: Այս մասին երեքշաբթի երեկոյան ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստի ավարտին հայտարարեց Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, գրում է Azatutyun.am-ը: «Որևէ աժիոտաժ չկա: Պարզապես […]

Թուրքական 4 կործանիչներ են վթարի ենթարկվել. կան զոհեր

Թուրքիայի օդուժի Մալաթիա 7-րդ ռազմաբազայի երկու RF-4 տիպի ռազմական ինքնաթիռները, նախավարժական թռիչք կատարելու ժամանակ կործանվել են, որի արդյունքում զոհվել է 4 օդաչու, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Այդ մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականի կայքը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալային և Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցներից մեկի արած հայտարարությանը, որ այն […]

ԼՂՀ վարչապետն ընդունել է Արմեն Երիցյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Վարչապետը ողջունել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների բազմապատկման անհրաժեշտությունը: Ա. Հարությունյանը ներկայացրել է ԼՂՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև բնագավառում նախատեսվող բարեփոխումների […]

Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ հակասություննե՞ր են հասունանում

Վերջին օրերին թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև սկսված քաղաքական մրցակցության հետզհետե ավելի սուր բնույթ ստանալու մասին: Թուրքական «Էքոայրընթը» կայքը նշում է, որ վերջին օրերին իսկական մրցակցություն է սկսվել այս երկու բարձրաստիճան գործիչների միջև մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Այս մրցակցությունը մամուլում սկսվեց նկատվել օրերս Թուրքիայի […]

Թուրքիան 1 մլն դոլար է վճարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ եգիպտական արխիվները ոչնչացնելու համար

Եգիպտական «Ջիհաթ» կուսակցության հիմնադիր Շեյխ Նաբիլ Նաիմը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան 1մլն դոլար է վճարել Եգիպտոսում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ոչնչացման համար, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Դեմոկրատհաբեր»-ին հղումով: Աղբյուրի համաձայն `Եգիպտոսի կառավարության նիստի ժամանակ արված այս հայտարարությունից բացի Նաիմը տեղեկացրել է, որ վերոնշյալ փաստաթղթերի ոչնչացման գործում ներառված են եղել նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի