25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Քուվեյթում և Էմիրություններում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ից մարտի 1-ն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում և Քուվեյթի Պետությունում: Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ժամանակ հայազգի տասնյակ գործարարների են ներկայացվել «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերության ծրագրերը, որոնք միտված են ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում խթանելու գյուղատնտեսության և բնակարանաշինության զարգացումը: Վարչապետն իր խոսքում բարձր է գնահատել «ԱՐԻ» ընկերության վեցամյա գործունեությունն Արցախում՝ կարևորելով դրա կապիտալի մեծացման նշանակությունը: Նա կատարված ծրագրերից առանձնացրել է հատկապես գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրումը և Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում 50 բնակարանների կառուցումը, որը դեռևս ընթացքում է:

Ա. Հարությունյանը հորդորել է ներդրողներին գործուն մասնակցություն ունենալ ընկերության ծրագրերում, որոնք իրագործվում են «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» և «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջոցով: Հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ գործարարների հետ, ովքեր իրենց մասնակցությունը կունենան «ԱՐԻ»-ի ներդրումային ֆոնդի մեծացման գործում:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քուվեյթում և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանների և համայնքների հոգևոր առաջնորդների հետ: Քննարկվել են համագործակցության խորացման հնարավորությունները և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ: Ա. Հարությունյանը վերջում այցելել է Քուվեյթի Ազգային վարժարան, ծանոթացել կառույցի պատմությանն ու հնարավորություններին: Նա իր երախտագիտությունն է հայտնել  հայապահպանման գործում կրթարանի կատարած նշանակալի աշխատանքի համար` խոստանալով աջակցել Արցախի կրթօջախների և վարժարանի միջև կապերի հաստատմանը:

Պատվիրակության կազմում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Այցի ընթացքում «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերությունը ներկայացնում էին պատվավոր տնօրեն Սուրեն Սարգսյանը, խորհրդի անդամ Մասիս Ալեքսանդրյանը, ինչպես նաև ՀՅԴ բյուրոյի և «ԱՐԻ»-ի խորհրդի անդամ Բենիամին Բչակչյանը:

Տեղեկանք

«ԱՐԻ»-ն հիմնադրվել է 2009 թվականին լիբանանահայ գործարարների կողմից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների գյուղատնտեսությունը զարգացնելունպատակով: Այս շրջանների բնակիչները 2010 թվականից օգտվում են ընկերության՝նպատակային փոխառությամբ տրամադրվող ֆինանսական միջոցներից:

Ներդրողները գումարներն Արցախի կառավարությանն են տրամադրում տարեկան 9% տոկոսադրույքով: Դրանից 3%-ը սուբսիդավորում է պետությունը, եւ վերոնշյալ շրջանների բնակիչները ստանում են միջնաժամկետ, առանց գրավի և 6% տոկոսադրույքով փոխառություններ:

6 տարիների ընթացքում «ԱՐԻ»-ն «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» միջոցովՔաշաթաղի ու Շահումյանի շրջաններում  շուրջ 1 միլիարդ 260 միլիոն  դրամի ծրագրեր էիրականացրել՝ արտոնյալ պայմաններով փոխառություններ տրամադրելով ավելի քան 1000ընտանիքների:

Ավելի ուշ ընկերությունն ընդլայնել է ներդրումների շրջանակը՝ ԼՂՀ կառավարության հետ համատեղ մասնակցելով Աղավնոյում իրականացվող բնակարանաշինության ծրագրին: Նախատեսվող 150 տներից 50-ի կառուցումը մոտենում է ավարտին, որին «ԱՐԻ»-ն մասնակցում է շուրջ 900 միլիոն դրամի ներդրումով: Բնակարանների մի մասը սոցիալական ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է վերաբնակիչներին, իսկ մյուս մասը վաճառվելու է հիփոթեքային արտոնյալ պայմաններով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ