18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ-ն շարունակում է ներդնել բոլոր ջանքերը տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով. ԼՂՀ ԱԳՆ

Մարտի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդես է եկել ելույթով Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կայացած «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա համաժողովում։ Իր ելույթում ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարին և ազգային վերածննդի՝ արցախահայության անցած ուղուն։ Կարեն Միրզոյանը ներկայացրել է ազատ և բաց ժողովրդավարական հասարակություն կառուցելու Արցախի ժողովրդի ջանքերը […]

Թուրքական մամուլի արձագանքը` Սերժ Սարգսյանի ելույթին

Մարտի 18-ին Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 5-րդ մեդիաֆորումի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում` իշխանամետ, գրում է  Ermenihaber.am-ը: Իշխանամետ այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են TRT-ը, CnnTurk-ը և Aksam-ը մեդիաֆորումի շրջանակներում ՀՀ նախագահի ելույթին անդրադարձել են համառոտակի` մեջբերելով միայն ելույթի այն հատվածը, որն ըստ իրենց, պարունակում է […]

ԼՂ-ում վերսկսված բռնությունը ողբերգական է. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում անդարդարձել է նախօրեին ԼՂ սահմանին տեղի ունեցած միջադեպին. «Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգական է, այն խախտում է հրադադարը: Մինչ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է նա:

Մենք կվերականգնենք պատմական արդարությունը, մեր տարածքային ամբողջությունը. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըը, Բաքվում Նովրուզի կապակցությամբ իր ելույթում ասել է, որ իրենց հիմնական խնդիրը` հայ-ադրբեջանական, ԼՂ խնդիրը, չի լուծվում: Նա ասել է, որ նախագահների մակարդակով հանդիպումներից հետո անգամ Հայաստանը «հերթական պրովոկացիային է դիմել», գրում է ադրբեջանական АПА գործակալությունը: «Մենք չենք ցանկանում պատասխան պրովոկացիայի գնալ, քանի որ հետեւում ենք միջազգային պայմանավորվածություններին եւ մեզ զուսպ էինք […]

Հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածի և մեկ վիրավորի տվյալները. ԼՂՀ ՊԲ

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ՝ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս՝ ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում: Համաձայն […]

Էրդողանը` Հայաստանին ու սփյուռքին` մենք 100.000-ավոր փաստաթղթեր ունենք, դո՞ւք ինչքան ունեք

 «Եթե մեր ժողովրդի վերջին 100-150 տարվա տառապանքների հետևից գնանք, ապա հայերի պնդումներից մի քանի անգամ շատ ասելիք կունենանք ու ավելի շատ հաշիվներ կունենանք պահանջելու»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած գիտաժողով-ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է  Ermenihaber.am-ը:  Այն կազմակերպվել է Թուրքիայի կառավարության պետարխիվների վարչության կողմից Ստամբուլում` մարտի 19-21-ը: Գիտաժողով-ցուցահանդեսն ընթանում է այլ երկրների արխիվների […]

Թուրքիան աջակցում է «Իսլամական պետության»-ը. կան ապացույցներ

Սիրիայի Սերեքանիյե (արաբերեն Ռաս-էլ-Այն ) քաղաքի քրդական  «Ժողովրդական պաշտպանության խմբերի» (YPG)  կանանց զորաջոկատի կին հրամանատար  Չիչեք Խեմգինը ուշագրավ ապացույցներ է ներկայացրել Թուրքիա – «Իսլամական պետություն»  (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև գոյություն ունեցող կապի մասին, հայտնում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Սոլհաբեր» լրատվական կայքի` քուրդ հրամանատարը նշել է, թե ինչպես է Թուրքիան ԻՊ-ի զինյալներին օժանդակություն ցուցաբերում: Խեմգինի խոսքերով`իրենք […]

3 զոհ, 4 վիրավոր հայկական կողմից

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի […]

Ադրբեջանի հիմնը ստիպված հեռախոսով են հնչեցրել

Կարսում «Ալիևի անվան տեխնիկական վարժարանի» բացման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ արարողակարգի նախագահների ելույթներից առաջ պետք է հնչեցվեր երկու երկրների ազգային օրհներգերը: Սակայն Թուրքիայի հիմնը հնչեցվելուց հետո, երբ բոլոր ներկաները ոտքի վրա սպասել են Ադրբեջանի օրհներգի հնչելուն, պարզվել է, որ կազմակերպիչները մոռացել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի