18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին խնդիր է, որը պետք է լուծում ստանա»

«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ռուս լրագրողը հարցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, լինելով ՌԴ-ի դաշնակից երկիր, ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում ԼՂ հակամարտության կողմերին: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դա խնդիր է, որը պետք է լուծում ստանա: Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն ու […]

Տարվա արդյունքների ամփոփում ԼՂՀ ԱԳՆ-ում

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերինախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, որի ընթացքում ամփոփվել են գերատեսչության 2014 թ. գործունեության արդյունքները: Կարեն Միրզոյանը նշել է, որ նախորդ տարի ԼՂՀ ԱԳՆ շարունակել է հետևողական աշխատանքները ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների ամրապնդման և զարգացման ուղղությամբ։  Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ […]

«Երկրների միջև պետք է համաձայնություն հաստատվի». Վրաստանի ներկայացուցիչ

Վրաստանի պատվիրակ Վիկտոր Դոլիձեն այսօր Ազգային ժողովում Եվրանեսթի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ կարգավորման խնդրին: Նա շեշտեց, որ Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Բելառուսում է, որ չկան ռազմական գործողություններ: «Անշուշտ, տարածաշրջանային հակամարտությունները սպառնալիք են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Մենք համոզված ենք, որ երկրների միջև պետք է համաձայնություն հաստատվի»,-ասաց նա: Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հայդի […]

Դիտարկում. կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ ու Եվգենի Շարովը /Ուկրաինա/: Շփման գծի […]

Էրդողանն ու Պուտինը խոսել են Հայոց ցեղասպանության հարցի մասին

Նախօրեին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի է ունեցել 30 րոպեանոց հեռախոսազրույց, հայտնում է Ermenihaber.am-ը` թուրքական «Անադոլու»-ին հղումով: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողնաը անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության հարցին: Մասնավորապես Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում կողմնակից է պատմությունը «արդար հիշողության հեռանկարով դիտարկելուն»: Նա  Հայաստանին կրկին մեղադրել է […]

Թուրքիան երբեք չի հասունանա որպես ազգ, եթե հրաժարվի ընդունել չարիքը

«Անդրադառնալով մարտի 9-ին Հայոց Ցեղասպանության թուրքական ժխտողականության վերաբերյալ Քրիս Բոհջալյանի հրապարակային հոդվածին, ցանկանում եմ բացատրել, թե ինչու Թուրքիան, ի տարբերություն Գերմանիայի, չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, գրում է Interpress.am-ը` The Boston Globe-ին հղումով: Քաղաքական հոգեբանության դասեր անցած հոգեբույժ պետք է լինել  Թուրքիայի շարժառիթները հասկանալու համար: Ցավոք,  Թուրքիան խորը թերարժեքության բարդույթ ունի , հատկապես նրա առաջնորդները, որոնք […]

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը ՀՀ ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, Վեհաժողովի հարգարժա՛ն համանախագահներ, «Եվրանեսթ»-ի հարգելի՛ պատգամավորներ, Հաճույքով ողջունում եմ ձեզ Երևանում` «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանին մասնակցելու առիթով: […]

«Ադրբեջանցի քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն».Հեյդի Հաուտալա

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիեսթեան այսօր Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ փոխանցեց փոխնախագահ Ֆրեդերիկո Միկեի ուղերձը: Նա նշեց, որ  վեց տարի առաջ Պրահայում ուրվագծեցին տեսլականը ԵՄ և ԱլԳ երկիների շուրջ: «Այդ օրվանից լավ առաջընթաց ենք արձանագրել մեր հարաբերություններում, ավելի լավ ենք յուրացրել մեր շահերը, մեր երեք գործըկերների հետ ստորագրեցինք ասոցացման համաձայնագրեր և դրանք ուժի մեջ […]

Անցեք գրոհի

Օգտատեր Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարցազրույց տալով Anadolu Agency-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ եթե 90-ն թվականների սկզբին Թուրքիան լիներ այնքան ՀԶՈՐ ինչպես հիմա է,ապա Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՉԷՐ ԼԻՆԻ…Էրդողանն անդրադարձել է նաև արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող պատերազմներին…Պոռոտախոս Ռ.Էրդողանը իրեն դրել է իր երազած տրամաչափի ղեկավարի տեղը… Այս հայտատարությամբ […]

Մենք ամաչելու որևէ բան չունենք. Գերմանիայում Թուրքիայի դեսպանը` Հայոց ցեղասպանության մասին

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնին «Եվրոպացի թուրքերի դեմոկրատական միության» ժողովին հանդես գալով ելույթով` անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, հայտնում է Ermenihaber.am-ը: Ավնին նշել է, թե իբր թուրքերը միշտ պատրաստ են առերեսվել իրենց պատմության հետ և այդ առումով ամաչելու պատճառ չունեն: Ըստ թուրքական «Բեյազգազեթե» լրատվամիջոցի` Ավնին, հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականության, նշել է, որ Թուրքիային վերագրված այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի