25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում դատի են տալիս երեխայի` Էրդողանին վիրավորելու համար

Անչափահասների գործերը քննող Քոնիայի դատարանում այժմ քննվում է մի միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «գող» անվանած դպրոցական Մեհմեթ Էմին Ալթունսեսի գործը: Ոստիկանները նրան բերման են ենթարկել հենց դպրոցի դասասենյակից և երկու օր պահել բանտում, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Ըստ թուրքական ընդդիմադիր «t24.com.tr» կայքը, Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է երեխայի նկատմամբ քրեական գործ հարուցելը: Մեղադրող կողմը դատարանից Ալթունսեսի համար 1-4 տարի ազատազրկում է պահանջում: Բացված դատական գործը առաջացրել է խիստ դժգոհություն իրավագետների և ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում:

Մասնավորապես Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ- CHP) հետևում է նշյալ գործին առնչվող բոլոր զարգացումներին: ԺՀԿ-ի երիտասարդական թևի ղեկավար Իրֆան Ինանչ Յըլդըզը հայտարարել է, որ անչափահաս երեխայի նկատմամբ հարուցված այդ քրգործն իրենց համար պատվի խնդիր է:

Աղբյուրն ընդգծում է, որ Ալթունսեսը «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով Թուրքիայում դատարանի առաջ կանգնած առաջին երեխան է:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ