20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսաստանը հորդորում է ԼՂ հակամարտող կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից

Մոսկվան կոչ Է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից եւ քաղաքական կամք դրսեւորել, որպեսզի փոխզիջման հասնեն: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն: «Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում է հակամարտության գոտու իրավիճակի սրացումով, զոհերի թվի ավելացմամբ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Հետագա լարումը պարզապես անթույլատրելի Է: […]

Դիարբեքիրում ձերբակալվել է «Reuters»-ի թղթակիցը

Դիարբեքիրում ձերբակալվել է  հայտնի «Ռոյթերս»  («Reuters») միջազգային լրատվական գործակալության լրագրողը: Թուրքական «Posta» թերթի փոխանցմամբ՝  հարավ- արևելյան տարածաշրջանում «Ռոյթերսի» թղթակից և օպերատոր Ֆարուք Յուջեն ձերբակալվել է Դիարբեքիրի Սուր շրջանում երեք օր շարունակ չդադարեցվող պարետային ժամի և Անկարայի ահաբեկչությունների դեմ իրականացվող բողոքի երթի լուսաբանման ժամանակ, գրում է Ermenihaber.am-ը: Շուրջ 5.000 ցուցարարից բաղկացած խումբը քայլերթից հետո  ներկայացրել է […]

Հայաստան կժամանի ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այս մասին հայտնում է կառավարության […]

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 15-ին կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վերջնական վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը շուտով կհրապարակի Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործով վերջնական վճիռը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝  ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կամփոփի  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով 2013թ. դեկտեմբերին կայացված վճռի՝ շվեյցարական կողմի բողոքարկման պահանջը: Այս գործով ՄԻԵԴ-ի վերջնական որոշումը կհրապարակվի 2015թ. հոկտեմբերի  15–ին: Փերինչեքի փաստաբան Մեհմեթ Ջենգիզը […]

Միջադեպը թուլացրեց Թուրքիայի իշխանությունների դիրքերը

Օրերս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ երկու հզոր պայթյուն տեղի ունեցավ, որի արդյունքում մոտ 100 հոգի մահացան, կան հարյուրավոր վիրավորներ։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ այս ողբերգական դեպքը  ավելի թուլացրեց իշխանության դիրքերը, որոնք առանց այն էլ ամուր չէին: Նա այս մասին ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը։ Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիայի ընդդիմությունը համոզված է, որ սա իշխանության […]

Արցախը հերքում է ադրբեջանական վարկածը

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ИА REGNUM-ում հրապարակված հոդվածում, հղում անելով ադրբեջանական մամուլին, գրել էր, թե Ադրբեջանում վախենում են, որ ՌԴ-ի կողմից  ԻՊ-ի դիրքերի վրա հրթիռակոծությամբ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կարող է Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործել՝ իր ռազմական ինքնաթիռների համար։ Վարծակի հավանականությունը պարզելու համար Henaran.am-ի թղթակիցը զանգահարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Կարծում եմ` սա […]

Բաքուն վախենում է, որ ՌԴ-ն կսկսի օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը

Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ է՝ ավիահարվածներ են հասցնում Սիրիայում «Իսլմական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա։ Ինչպես իր հոդվածում նշում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, Սիրիայում ավիահարվածների համար անհրաժեշտ է թռչել Ադրբեջանի օդային տարածքով, ինչը, սակայն, խնդիրներ է առաջացնում։ Համաձայն Բաքվի որոշ լրատվամիջոցների՝ Ադրբեջանը չի թույալտրում թռիչքները իր օդային տարածքի վրայով, թեեւ այս տեղեկատվությունը պաշտոնապես […]

Անգելա Մերկելը մեկնում է Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի՝ հոկտեմբերի 17-ին, աշխատանաքային այցով կմեկնի Թուրքիա:  Թուրքական «rotahaber» լրատվական կայքը, վկայակոչելով Գերմանիայի կառավարության խոսնակ Սթեֆան Շեյբերտին, հայտնում է, որ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի վարչապետ  Ահմեթ Դավութօղլուի և Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ Գերմանիայի կանցլերի այցի օրակարգում լինելու են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, փախստականների հարցը […]

Թուրք ոստիկանները սպանել են 14-ամյա աղջնակին

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրի վարչական շրջանում, որտեղ արդեն 3 օր է պարետային ժամ է հայտարարված, ոստիկանության հատուկ ջոկատայինների բացած կրակից զոհվել է Հելին Շեն անունով 14-ամյա մի աղջիկ, գրում է Ermenihaber.am-ը: Շենը սպանվել է իրենց տան այգում` գլխին և մարմնին հասցված բազմաթիվ հրազենային վնասվածքներից: Աղջկա դին ուղարկվել է դատաբժշկական համապատասխան փորձաքննությունների: Աղբյուրը հաղորդում է նաև, որ […]

Ծառ, որ համախմբեց աշխարհի տարբեր ծագերում ապրող հարազատներին /վիդեո/

Բնության ամեն մի երևույթ էլ հեռանում է իր ակունքից. մարդն էլ բացառություն չէ: Մի թեթև քամուց հետո անգամ մրջյունները լքում են իրենց բները, ջրերն ու հրաբուխները հոսում գնում են, տերևները պոկվում են ծառից ու անհայտանում հեռուներում, քարերը պոկվում են ժայռերից ու միայն ծառերն են, որ ամուր կառչած են մնում իրենց արմատներին: Նրանց հատում են, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված