23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների էներգետիկ համակարգերի  զարգացման հեռանկարներին և միջկառավարականհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը և խնդիրները: Նա նշել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխող ծրագրերի մասին՝ ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորությունները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև ջերմաէլեկտրակայանի և ատոմակայանի նոր բլոկի կառուցման  նախապատրաստական աշխատանքների և այլ միջոցառումների  վերաբերյալ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարևորել է  շարունակական ներդրումների ապահովման նշանակությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախը շարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է […]

Պայթյուն Թուրքիայում. հիվանդանոցի շենքն ավերվել է

Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում ռումբերով բեռնված մեքենա է պայթեցվել: Թուրքական «Mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-22 գիշերը՝ Շամդինլիի Սերմենթ պողոտայում, գրում է Ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով վնասվել են նշյալ պողոտայի վրա գտնվող մեկ տասնյակից ավելի աշխատավայրեր ու տներ, ինչպես նաև՝ տարածքային հիվանդանոցի, տեղական ինքնակառավարման և անվտանգության մասնաշենքերը: Նշվում է, որ հատկապես մեծ […]

«Sabah»-ը ուշագրավ նորություններ է ներկայացրել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Ըստ աղբյուրի՝ զրույցի ժամանակ քննարկվել են նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվա կատարած այցի մանրամասները, գրում է Ermenihaber.am-ը: Պուտինը նշել է, որ Ասադը մտահոգված է իր երկրի ապագայի համար, նա էլ է հասկանում, որ […]

Թուրքիան ԻՊ-ին քիմիական զենք է տրամադրել. պատգամավորներ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչներն առաջ են քաշել վարկածը, ըստ որի, Թուրքիան «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպությանը տրամադրել է քիմիական զենք, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ նշյալ կուսակցության ստամբուլյան պատգամավորներ Էրեն Էրդեմն ու Ալի Շեքերը նշյալ թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս են հրավիրել: Ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները նշել […]

Ոստիկանությունը Անկարայի ահաբեկչության մասին գիտեր 20 օր առաջ. պաշտոնական փաստաթուղթ

Fox հեռուստաալիքի թուրքական ծրագիրը պաշտոնական փաստաթուղթ է հրապարակել այն մասին, որ թուրքական ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Fox-ի հաղորդման մեջ ասվում է, որ Թուրքիայի Թունջելի նահանգի անվտանգության տնօրինությունը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքներում եւ բնակավայրերում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին սեպտեմբերի 17-ին […]

Էրդողանին վիրավորելու համար 15-ամյա երեխա է ձերբակալվել

Թուրքիայի սրճարաններից մեկում 15-ամյա մի երեխայի են ձերբակալել` հիմնավորելով, թե նա վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երեխան հարցաքննվելուց հետո գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, հետո արդեն աազատ արձակվել: Թե հստակ ինչ վիրավորանք է հասցրել 15-ամյա պատանին Էրդողանին, չի նշվում:

Էրդողանը զանգահարել է Պուտինին` Ասադի հետ հանդիպման մանրամասներն իմանալու

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Մոսկվա կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Էրդողանը զանգահարել է Պուտինին, վերջինիս` Ասադի հետ ունեցած հանդիպման մանրամասներն իմանալու համար, գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանը Պուտինին փոխանցել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ Հալեպի և շրջակայքի վրա իրականացվող հարձակումները […]

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Հոկտեմբերի 19-ին և 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /7 արկ/, 82 մմ-ոց ականանետ /2 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/ ու ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետեր. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի […]

Հերթական դատավճիռը` Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հաղորդավարուհի, դերասանուհի ու գեղեցկության մրցույթների մասնակից Դեֆնե Սամյելիին վիրավորելու համար Սեմիհ Քուրդուզ անունով մեղադրյալը 1 տարի 15 օր ժամկետով ազատազրկման է դատապարտվել, գրում է Ermenihaber.am-ը: Դատական գործը հարուցվել էր Էրդողանի և Քուրդուզի առանձին-առանձին բողոքների հիման վրա, սակայն ավելի ուշ դրանք ներառվել էին մեկ ընդհանուր դատական գործընթացի մեջ: Ստամբուլի հանրապետական […]

Սիրիացի փախստական երեխաները Ստամբուլում /ֆոտո/

Պաշտոնական տվյալների համաձայն՝  Թուրքիան ընդունել է ավելի քան  2 մլն սիրիացի փախստականի: Նրանց մի մասը գոյատևում են վրանային ավաններում, մյուս մասը՝ այլ պայմաններում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «mynet.com» լրատվակայքը ֆոտոշարքով ներկայացնում է մասնավորապես Ստամբուլում ապաստանաց սիրիացի փասխտականների երեխաներին: Լուսանկարներն  ի ցույց են դնում, թե ինչպիսին է Թուրքիայում սիրիացի փախստականների իրական վիճակը: Աղբյուր`    Ermenihaber.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի