16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների էներգետիկ համակարգերի  զարգացման հեռանկարներին և միջկառավարականհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը և խնդիրները: Նա նշել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխող ծրագրերի մասին՝ ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորությունները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև ջերմաէլեկտրակայանի և ատոմակայանի նոր բլոկի կառուցման  նախապատրաստական աշխատանքների և այլ միջոցառումների  վերաբերյալ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարևորել է  շարունակական ներդրումների ապահովման նշանակությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախը շարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է նաև սպառման պահանջարկը:

«Տնտեսական խոշոր ծրագրեր ենք իրագործում, որոնք տարեցտարի մեծացնում են էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը: Այդ պատճառով հանրապետության էլեկտրաէներգիայի ինքնաբավությունը ցանկալի մակարդակի վրա պահելու համար շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը: Ինչպես տեսնում ենք, ունենք զգալի հաջողություններ այս բնագավառում, իսկ հետագա ծրագրերը խոստանում են զարգացման նոր հնարավորությունների իրացում: Այդ տեսանկյունից, ողջունելի է Հայաստանի և Արցախի հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը, ինչը թույլ է տալիս պարբերաբար իրականացնել փորձի փոխանակում, արդիականացնել Արցախի էներգետիկ համակարգը և բարձրացնել դրա հուսալիության աստիճանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

Գոհունակություն հայտնելով կայացած հանդիպման արդյունքներից՝ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտհամագործակցությունը ոլորտի զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը և ՀԾՏՄԿՀնախագահ Լևոն Մնացականյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ