20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան Ռուսաստանից բացատրության է սպասում

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ իրենք ռուսական կողմին տեղեկացրել են, որ Թուրքիայի օդային սահմանը խախտելու խնդրով բացատրությունների են սպասում, սակայն մինչ այս պահը ռուսական որևէ պատվիրակություն չի ժամանել Թուրքիա, գրում է Ermenihaber.am-ը: «Ռուսական մամուլում որոշ տեղեկություններ են հայտնվել մեր և իրենց ռազմական պաշտոնյաների մասնակցությամբ ընդհանուր աշխատանքային խմբի ստեղծման մասին: Կարող եմ ասել, […]

ԱՄՆ-ը մտահոգված է շփման գծում լարվածության աճով. Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեպան Ռոբերտ Սեկուտան այսօր հանդիպել է լրագրողներին, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է շփման գծում լարվածության աճով, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չի համարում: «Եթե մարդիկ են մահանում, հակամարտությունը չի կարող համարվել «սառեցված»: Մենք կողմերի հետ աշխատում ենք հակամարտության խաղաղ լուծման համար: Բոլոր կողմերը […]

Պայթյունի հետևանքով 1 երեխա է զոհվել, 3-ը` վիրավորվել

Դիարբեքիրի Սիլվան շրջանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 4 երեխա է վիրավորվել: Երեխաների կողմից հողի տակից հայտնաբերված ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանկ, երբ նրանք փորձել են այն դուրս հանել հողի տակից: Հիվանդանոց տեղափոխված երեխաներից 9-ամյա Հասան Յըլմազի կյանքը հնարավոր չի եղել փրկել, գրում է Ermenihaber.am-ը: Ռումբը գտնվել է այն թաղամասերում, որտեղ որոշ ժամանակ առաջ «Քուրդիստանի […]

ՆԱՏՕ-ն զորք կուղարկի Թուրքիա, եթե դրա անհրաժեշտությունը լինի

ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան դաշինք)-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտեբերգը,   հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկացած վտանգի դեպքում պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին, այդ թվում նաև դաշինքի անդամ Թուրքիային: Թուրքական «demokrathaber»-ի փոխանցմամբ` այդ հայտարարությունը Ստոլտեբերգը արել է Բրյուսելում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտապանության նախարարների ժողովից առաջ, լրագրողների հետ զրուցելիս, գրում է Ermenihaber.am-ը: «ՆԱՏՕ-ի հարավային սահմաններից հնարավոր վտանգների դեմ […]

Այս պայմաններում ևս մեկ անգամ չեմ զանգի Պուտինին. Էրդողան

Ճապոնիա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-թուրքական վերջին շրջանի լարվածությանը, գրում է Ermenihaber.am-ը: Լրագրողը հարց է ուղղել. «Երկու երկրների միջև առկա լարվածությունը բախման չվերածվելու համար Պուտինի հետ խոսելու՞ եք: Արդյո՞ք բախումների հնարավորություն կա»: Ի պատասխան Էրդողանն ասել է. «Մոսկվայում Պուտինի հետ հետ երկար խոսակցություն ունեցա: Օդուժի գործողություններից հետո էլ […]

Սիրիայի շուրջ զարգացումները կարող են օգտակար լինել Հայաստանի համար

Նման կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ: «Իրավիճակը կարող է օգտակար լինել ՀՀ-ի համար, եթե, իհարկե, հնարավոր լինի օգտվել այս իրավիճակից: Ես տեսնում եմ վիճակի այսպիսի դասավորում. սիրիական զարգացումները, գուցե, հանգեցնեն Ռուսաստանի հետ Արևմուտք հարաբերությունների փոփոխությանը, հ»: Քաղաքագետը նշել է նաև, որ այս դեպքում Իրանի համար […]

Երկրաշարժ Անթալիայում. մարդիկ խուճապի մեջ են

Թուրքիայում Անթալիայի Քալաուչաղըզ գավառում այսօր գիշերը 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը ժողովրդի շրջանում մեծ խուճապ է առաջացրել: Մարդիկ դուրս են եկել փողոց ու երկար ժամանակ չեն վերադարձել իրենց բնակարանները, գրում է Ermenihaber.am-ը: Բնակիչներից Քեմալ Յըլդըրըմը ասել է, որ շենքերը ճոճվել են և, եթե ցնցումները մի քանի րոպե էլ շարունակվեին, ապա ավերածություններ կլինեին: […]

Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնումը. Էրդողան

Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրքիան նման քայլի կարող է գնալ Ռուսաստանի` Սիրիայում ավիահարվածների պատճառով, հայտնում է NTV հեռուստաընկերությունը: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Սիրիային ավիահարվածներ հասցնելիս ռուսական կողմը հատել է Թուրքիայի սահմանը, ինչին ի պատասխան` ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ նման […]

Բացառիկ նվեր Հայաստանին. 168 Ժամ

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ 2016-2017թթ. Իրանի տնտեսական աճը կարող է կազմել 4-5.5 տոկոս։ «Իրանին սպասվում է պայծառ տնտեսական ապագա»,– ասել է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան՝ մանրամասնելով, որ, եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա առաջիկա տարիներին այդ երկրի տնտեսական […]

Նախագահի թիկնազորը ձեռնամարտի է բռնվել Բելգիայի VIP թիկնապահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բրյուսել կատարած պաշտոնական այցի ժամանակ երկու անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի թիկնազորի և Բելգիայի VIP թիկնապահների միջև, գրում է Ermenihaber.am-ը: Աառաջին դեպքում ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանի իջևանած հյուրանոցի մոտ հավաքվել են մի խումբ թուրքեր՝  բողոքի ցույց կազմակերպելու: Երկրորդ ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված