21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է հանդիպման համար սրահ տրամադրել Էրդողանին

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի տրամադրել սրահ, որպեսզի վերջինս հանդիպի տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր կարող են մասնակցել նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման տեղեկություն է հայտնում «BBC»-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով բելգիական «L’Echo» թերթին, գրում է Ermenihaber.am-ը: Բրյուսելի քաղաքապետ Յվան Մայերը, խոսելով սրահը տրամադրելու պահանջի մերժման […]

Ռուսաստանը շատ լուրջ սխալ է գործում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա մեկնելուց առաջ Աթաթուրքի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Վերջինս անդրադարձել է նաև վերջին օրերին Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերին` ասելով, որ Ռուսաստանը այդպիսով շատ լուրջ սխալ է գործում, գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանը, նշելով, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում Թուրքիայի կողմից որևէ կերպ ընդունելի չեն, ասել է. «Ես Պուտինին դրա մասին […]

Թուրք ոստիկանները սպանված երիտասարդին քարշ են տվել տվել փողոցով

Թուրքիայի Շըրնաք նահանգում ոստիկանության հատուկ ջոկատայինները սպանել են Հաջի Լոքման Բիրլիք անունով մի քուրդ երիտասարդի, այնուհետև նրա դիակը պարանով կապել ոստիկանական մեքենայից և քարշ տվել փողոցով, գրում է Ermenihaber.am-ը: Տեսարանը պատկերող լուսանկարը «Twitter» սոցիալական ցանցում տեղադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը հետևյալ գրությամբ. «Այս լուսանկարին ուշադիր նայեք: Նախօրեին է արվել Շըրնաքում: […]

Անկարան կրկին բողոքում է Ռուսաստանից. արտգործնախարարները խոսել են

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ռուսաստանի Դաշնությանը,  որի ռազմական ինքնաթիռը Սիրիայում ռազմական գոծողություններ իրականացնելիս, թուրքական կողմի համոզմամբ` խախտել է իր օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը: «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող մեկ ինքնաթիռ հեկտեմբերի 3-ին Հաթայի հարավային շրջանում խախտել է մեր օդային սահմանը: Այն բանից հետո, երբ մեր երկու F-16 կործանիչները ռուսական ինքնաթիռին նկատել են, վերջինս արդեն […]

Արցախցի մարզիկն աշխարհի չեմպիոն է դարձել /ֆոտո/

Խաբարովսկում ավարտվել է կարատեի աշխարհի չեմպիոնատը, որին մասնակցել է 249 մարզիկ աշխարհի 44 երկրներից: Եզրափակիչ փուլ անցել է 28 մարզիկ, հայտնում է nashasreda.ru-ն: 14 քաշային կարգում 56 մեդալ է խաղարկվել, եւ 60 կիլոգրամ քաշային կարգում հաղթանակ է տարել եւ ոսկե մեդալ Լեռնային Ղարաբաղից Արթուր Առուշանյանը, ով ներկայացնում էր Հայաստանը:

Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել օդային հարվածները սիրիական չափավոր ընդդիմության ուղղությամբ և կենտրոնանալ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա, գրում է  Ermenihaber.am-ը: «Լարվածությունը մեծացնող այդ ռազմական գործողությունները ծայրահեղականներին ավելի բորբոքելուց բացի ոչ մի այլ նպատակի չեն ծառայելու ասված է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարությունում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար […]

Ռուսաստանը սխալ դիրքորոշում է որդեգրել` հարվածելով Սիրիայի ընդդիմադիրներին. Դավութօղլու

Նյու Յորքից Անկարա վերադարձած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածների թեմային: Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանի կողմից Սիրիայում կատարվող քայլերը չեն փոխում ուժերի բալանսը, Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանը նախկինում էլ այդ պատերազմի մեջ է եղել: Վերջինս նշել է, որ բոլորն էլ գիտեն` թուրքական […]

Կբացվի Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը խոստումներ է տալիս

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ – HDP) նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում տեղ են գտել նաև Հայաստանի հետ կապված ուշագրավ  խոստումներ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hürriyet» պարբերականի ինտերնետային կայքի համաձայն՝  ԺԴԿ-ի նախընտրական ծրագրում՝ այլ խնդիրների կողքին անդրադարձ է կատարվել մասնավորապես հետևյալ թեմաներին. ԺԴԿ-ն խոստացել է, […]

Հայկական կողմի քայլերը լինելու են ավելի հուժկու, հետեւանքները՝ ցավոտ. ԼՂՀ ՊԲ

Սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից /1566 արկ/, 82մմ ականանետից /733 արկ/, 120մմ ականանետից /51 արկ/, ՌԳԳ-7 տիպի նռնականետից /54 արկ/, ՀԱՆ-17 տիպի նռնականետից /828 արկ/, ՍՊԳ-9 տիպի նռնականետից /9 արկ/, TR-107 հրթիռահրետանային կայանքից […]

Կրակել են Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցչի տան վրա /ֆոտո/

Դասախոս Ավետիս Սադոյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Բեռլինում երեկ կրակել են Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա։ Ավելի վաղ, տան դիմացի հայտնվել էր Հայերի դեմ վիրավորական գրառում։ Ներկայացուցիչը դա լուրջ չէր ընդունել։ Դեպքը հավանաբար կապված է Հ․Գրիգորյանի վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի