15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անկարայի ահաբեկչության մահապարտները ադրբեջաներեն էին խոսում

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ականատես 15-ամյա մի աղջիկ ոստիկանությանը տված ցուցմունքում ուշագրավ տեղեկություններ է հայտնել: Աղջնակը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են մահապարտները մոտակա մզկիթ մտել: Մզկիթում նա տեսել է 4 հոգի, որոնք իրար մեջ ադրբեջաներեն ու քրդերեն են խոսել: Աղջիկը ականատես է եղել, թե ինչպես են վերջիններս սև ժապավեններով իրենց վրա կապում պայթուցիկները, ապա դուրս գալիս մարդկանց մեջ ու պայթեցնում իրենց, գրում է Ermenihaber.am-ը:

Աղջիկը պնդել է , որ կասկածելի մարդկանց տեսնելուց հետո իր ընկերոջ հետ մոտեցել ու այդ մասին տեղյակ են պահել ոստիկաններին, սակայն վերջիններս ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» թերթը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 97 մարդ, վիրավորվել 246-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ