21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ամեն ինչ կախված է Պուտինի հեռախոսազանգից. 168 Ժամ

Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը քաղաքագիտական ու փորձագիտական գրեթե բոլոր գնահատականներով վճռորոշ նշանակություն կարող է ունենալ աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակի վրա առաջիկա առն­վազն մի քանի տարիների կտր­վածքով: Այդ միջոցառման շրջա­նակներում համապատասխան ռազմավարական ու մարտավա­րական որոշումներ են կայացվելու համաշխարհային բոլոր հիմնախն- դիրների, մարտահրավերների ու սպառնալիքների վերաբերյալ: Դրանք առնչվելու են նաև Հայաս­տանին, առնվազն այնքանով, որ­քանով […]

Ամենավատ տարբերակը. Հայկական Ժամանակ

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմ­նադիր և նախագահ, քաղաքա­գետ Արա Պապյանը երեկ, անդ­րադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավոր­մանը, նկատեց. «Թուրքական կողմը ՌԴից ներողություն չի խնդ­րել, միայն ափսոսանք է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ ասել է անցած լինի, այդտեղ չկա ներողություն բառ: Դա պաշտո­նապես հերքեց նաեւ թուրքական կողմը: Իսկ ինչո՞ւ Պուտինն այն որպես ներողություն ընդունեց, եւ «բարեբախտաբար» պայթյուն­ներ եղան Ստամբուլում, և […]

Էրդողանը ձեռք է բերում նոր թշնամիներ և բարկացնում է հին բարեկամներին

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթը Թուրքիայի նախագահին քննադատող հոդված է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝  «Էրդողանը նոր թշնամիներ է ձեռք բերում և բարկացնում է իր հին բարեկամներին» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է. «Էրդողանը երկար ժամանակ «ոչ մի խնդիր՝ հարևանների հետ» կոչված քաղաքականությունն էր զարգացնում, բայց հիմա արդեն գրեթե ամենուր և բոլորի հետ […]

Մինսկի խումբը հույս ունի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպում անցկացնել․ Ուորլիք

ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ցանկանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հինահարցով, սակայն հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է РИА Новости-ը։ «Մենք, իբրեւ համանախագահ երկրներ, ցանկանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպել, սակայն ժամկետները դեռ հստակ չեն»,- ասել է […]

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականներով ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականներներով ուղղաթիռ է կործանվել։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, Գիրեսունի Ալուջրա գավառում: Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել` ութ մարդ: Զոհերի մեջ գնդապետեր կան։ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հերքել է արտաքին միջամտության վարկածն ու հայտարարել, որ դժբախտ պատահարի պատճառը եղանակային վատ պայմաններն են: Կատարվածի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է […]

Արագացված. Իրավունք

Առաջներում տարբեր առանցքային երկրներ եւ միջազգային կառույց­ներ Ղարաբաղի մասին խոսելիս հիմնական շեշտը դնում էին հրադադարի ռեժիմի պահպանման վրա: Բայց ահա քառօրյա պատերազմից հետո ակն­հայտ է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, այսինքն` առաջին պլան են մղում հակամարտության կարգավորման գաղափարը: Այսպես երեկ Թբիլիսիում ավարտ­ված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհա­ժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն ամփոփիչ հռչակագրում անդրադարձել է նաեւ Ղարաբաղին այս […]

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր միջնորդներ պետք չեն․ Ղազախստանի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր միջնորդներ պետք չեն, բավական է ապահովել Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը: Նման հայտարարություն է արել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը, գրում է Ria.ru-ն։ «Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Կարծում եմ, որ նոր միջնորդներ որոնելու անհրաժեշտություն չկա»,- հայտարարել է Իդրիսովը՝ նշելով, որ Մինսկի խմբի շրջանակում հստակ ձևակերպվել են […]

Աննկարագրելի էր. քառօրյա պատերազմի մասնակից զինվոր /վիդեո/

Սերժանտ Ալբերտ Հունանյանը քառօրյա պատերազմի մասնակից է: Նա իր հիշողության մեջ աննկարագրելի տեսարաններ ու հողը պահելուն մղված մարտերի տեսարաններ է պահել: Զինծառայողը նշում, որ իրենց համար հատկապես կարևոր էր ազատամարտիկների աջակցությունը: «Թև ու թիկունք եղանք իրար»,-ասում է: Նշենք, որ Henaran.am-ի թղթակիցը եղել է առաջնագծում օրեր առաջ, երբ կամավորները սատարում էին ժամկետային զինծառայողներին: Մանրամասները՝ տեսանյութում:

Մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման կապակցությամբ

Թբիլիսիում ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում հռչակագիր է ընդունվել, որում նաեւ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ կա, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առնչությամբ և ողջունել է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ […]

Մամուլը սխալ է հասկացել. Ինջիրլիքի ռազմաբազայից ՌԴ-ի օգտվելու մասին հայտարարություն չեմ արել. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է մամուլում հայտնված այն լուրերը, ըստ որոնց թուրքական «TRT» պետական հեռուստաընկերության եթերում իր արած հայտարարությունը վերաբերվում է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռնեի համար Ադանայում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայից օգտվելու թույլտվություն տրամադրելուն: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքն այդպիսի արտահայտություն չի արել, այլ ընդամենը կոալիցիոն երկրների` Ինջիրլիքում գտնվող ինքնաթիռներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի