Շտայնմայերն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Վարշավայում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:





































