08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ահաբեկչական գործողությունը կասեցվել է, և հակառակորդը լավ հակահարված է ստացել. Դավիթ Բաբայան

«Հայտարարությունից ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ նրանք շահագրգռված են խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, չեն ուզում, որպեսզի իրավիճակը սրվի, սա միանշանակ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների` քիչ առաջ արած հայտարարությանը երեկվա դեպքերի վերաբերյալ: «Մենք կարևորում ենք այդպիսի ձգտումն ու այդպիսի մոտեցումները: Մյուս կողմից, կարծում եմ, որ […]

Համանախագահները կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման կապակցությամբ հայտարարություն են տարածել, որում կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), «տեղեկություն են ստացել հուլիսի 4-ի երեկոյան Ֆիզուլի շրջանի Ալխանլու գյուղում բռնության վերսկսման մասին, […]

Արցախի ՊՆ-ն հակառակորդի հրետակոծության մասին տեսանյութ է հրապարակել

Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ: Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի […]

Հակառակորդն ունի կորուստներ․ Արցախի ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ […]

Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը։ Այս պահին 86 կասկածյալներից 30-ը կանալքի տակ են գտնվում։ Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թվում են իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, դատախազ Զեքարիա Օզը, չգործող ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն, ինչպես […]

Թուրքիայում հայկական եկեղեցու բակում «Արձանների պուրակ» է բացվել

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրրորդություն եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է բացվել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի՝ արձանախմբի բացմանը մասնակցել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն: Տեղեկացնենք, որ եկեղեցու տարածքում տեղադրվել են այնպիսի հայտյաց պատմական դեմքերի արձանները, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու […]

Մերկելի կուսակցությունը նախընտրական ծրագրում դեմ է Թուրքիայի եվրանադամակցությանը

Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակել է իշխող  «Քրիստոնյա-դեմոկրատական միության» (ՔԴՄ-CDU) նախընտրական ծրագիրը: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նախընտրական ծրագրի մեջ առանձին տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Չնայած այնտեղ կարևորվում է թուրք-գերմանական համագործակցությունը, այնումամենայնիվ, Գերմանիայի կանցլերը դեմ է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը (ԵՄ): Նախընտրական  ծրագրում  մասնավորապես […]

Դիտարկում է անցկացվել

Հուլիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։    Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ […]

Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել՝ ահաբեկիչներին զինելու համար. աղմկահարույց հետաքննության հետքերով

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way […]

Հրանտի համար, արդարության համար

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը. այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը։ Դատարանի դիմաց հավաքված Դինքի ընկերներից Բյուլենթ Այդընը, ելույթ ունենալով  խմբի անունից, նշել է. «Այս դատական գործը սկսվել է 10 տարի առաջ՝ 2007թ.-ի հուլիսի 2-ին։ Բայց դեռ հանցագործության իրական մեղավորները արդարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված