14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուժները չի պատում Ադրբեջանին. Հրապարակ

«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի այսօրվա հրավիրած սեմինարի ժամանակ «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ավելանում են սպառնալիքները, եւ որ Հայաստանի անվտանգությունն է ստիպում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։

Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում կարեւոր է, թե ինչպես է Հայաստանն իրականացնում բարեփոխումներ։ Քաղաքագետը հայտնեց նաեւ, որ, ի տարբերություն իր հարեւանների, Հայաստանն առաջարկում է ավելի կանխատեսելի զինուժ։ Նշելով, որ ՆԱՏՕ-ն շատ կարեւոր է Հայաստանի համար, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց․

«Մենք սպառազինությունը ստանում ենք ՌԴ-ից, իսկ արժեքները՝ Արեւմուտքից»։ Ռիչարդ Կիրակոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր պետք է անի Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններում, որպեսզի վերջինս դադարեցնի ռազմական գործողությունները։«Մենք ոչինչ էլ չպետք է անենք։ Այն, ինչ կատարվեց երեկ գիշերը, հայ-ադրբեջանական սահմանին, անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո ամենալուրջ հարվածներից էր։ Եվ սրա շրջանակներում մենք տեսնում ենք, որ Հայաստանը ոչ մի գործընկեր չունի խաղաղության հասնելու հարցում։ Այլ բառերով ասած՝ Հայաստանը հակված է խաղաղության գործընթացի, իսկ Ադրբեջանը՝ ոչ»,- ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը, որ միջազգային կազմակերպությունները միշտ հավասարության նշան են դնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, քաղաքագետն արձագանքեց․ «Համաձայն չեմ, ԵԱՀԿ Մինսկի խումբն անում է այն, ինչ կարողանում է։ Դա ավելի շատ կոնֆլիկտի կողմերի պարտականությունն է։ Բայց ճիշտ եք, որ երկար ժամանակ կա այն ընկալումը, որ Ադրբեջանին չեն ստիպում անել այն, ինչը նա պարտավոր է անել»։ «Իսկ կգա՞ մի պահ, որ Ադրբեջանին կստիպեն կատարել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հարցրինք Ռիչարդ Կիրակոսյանից։

«Հասկանալի է, որ Ադրբեջանը չի կատարում իր նախկին խոստումները։ Բայց խնդիրն այն է, որ միջնորդները չունեն լծակներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարելու իր պարտավորությունները։ Օրինակ, Ադրբեջանը ստիպեց փակել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։ Եվ դա ոչ միայն վիրավորանք է ԵԱՀԿ-ի հանդեպ, այլեւ Ռուսաստանի։ ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում միշտ ղեկավարվել է ՌԴ-ի կողմից»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ