08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է․ քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ «Եթե Ադրբեջանը մտածի, որ բլից-կրիգով կկարողանա որոշակի հաջողության հասնել, ապա նման բան հնարավոր է, սակայն տարածաշրջանում երկարատև պատերազմով ոչ ոք շահագրգռված չէ։ Բազմաթիվ խնդիր կան՝ Սիրիայի ճգնաժամը, «Իսլամական պետությունը», քրդերը», – ասաց Միհրանյանը։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դերից՝ բանախոսն ասաց, […]

Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ  2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Նախագծերի վրա Երևանի քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները […]

Երկրաշարժ Ադրբեջանում․ զգացվել է նաեւ Արցախում

Սույն թվականի հուլիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ : Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ […]

Որ արժանիքի համար

«Այն, որ Բակո Սահակյանն իր ամբողջ էությամբ նվիրված է ԱՀ-ին ու Արցախի ժողովրդին, կարծում եմ, ակնհայտ է: Եվ իզուր չէ, որ արցախցիները որոշեցին՝ իրենց նախագահը պետք է հենց նա լինի: Նա աշխատւմ է գիշեր ու ցերեկ և վայելում է արցախցիների սերն ու հարգանքը: Եվ շատ բնական է, որ նա պիտի ընտրվեր», –   Henaran.am-ի հետ […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Առիթն օգտագործելով՝ Արցախի նախագահը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության արդյունքներից՝ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, […]

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է

2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ–ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին եւ Բերնհարդ Քլազենին։  Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։ Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի […]

Իրավական առումով որեւէ խոցելի տեղ չկա. Ա. Ղուլյանը` Բակո Սահակյանի վերընտրվելուց

«Կարծում եմ՝ հաղթել ենք բոլորս, որովհետեւ մեզ հաջողվել է միասնաբար անցկացնել քաղաքական կարեւոր մի գործընթաց, որի արդյունքում մենք ընտրեցինք Արցախի հանրապետության նախագահ։ Եւ 2018–ի սեպտեմբերից նա կիրականացնի իր լիազորությունները»,-այսօր Արցախում նախագահի ընտրություններից հետո լրագրողներին ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ Բակո Սահակյանն երրրորդ անգամ է […]

Մանվել Գրիգորյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Մեծարգո՛ պարոն նախագահ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Դեռ 1989-94 թվականների Արցախյան պատերազմի օրերից Դուք ապացուցել եք, որ նվիրված եք Արցախի ժողովրդին, որ հայրենասեր ու պետականամետ գործիչ եք: Հրադադարի կնքումից հետո էլ մասնակցել եք […]

ԼՂ ԱԳՆ. Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Ըստ Ղարաբաղի արտգործնախարարության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը Ղարաբաղի կողմից ուղեկցել են ԼՂ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Արցախում 2017թ. առաջին կիսամյակում 1083 երեխա է ծնվել

2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518-ը՝ աղջիկ, այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարության կայքը:  Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա: Վեց ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է 13 զույգ՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի