20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը

Արցախի Ազգային ժողովում հուլիսի 20-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները:
Խորհրդարանի ղեկավարը ներկաներին տեղեկացրել է հուլիսի 21-ին արտահերթ նստաշրջան գումարելու Կառավարության նախաձեռնության մասին:
Նախաձեռնողի կողմից առաջարկվել է Ազգային ժողովի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Արցախի Հանրապետության Դատական օրենսգիրքը՝ կից օրենսդրական փաթեթով և Հաշվեքննիչ պալատի մասին Արցախի Հանրապետության օրենքը՝ ուղեկցող օրենսդրական փաթեթով:
Ներկայացված օրակարգային հարցերի պատրաստվածության վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հրապարակել է Ազգային ժողովի նախագահի որոշումը՝ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նստաշրջանը հուլիսի 21-ին ժամը 11-ին գումարելու մասին:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ